Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Իրավունք»․ Ադրբեջանցիները մտնում են, մեր խանութներից առևտուր անում, արդեն սովորական է դարձել. Ասկերանի քաղաքապետ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ Ակնա (Աղդամ) քաղա­քի ու հարակից տարածքների կորստով Ասկերան քաղաքը հայտնվել է սահմանից 200- 250 մետր հեռավորության վրա: Իսկ քաղաքի կենտրոնը հազիվ մեկ կիլոմետր հեռա­վորության վրա է գտնվում ադրբեջանցիներից: Մինչդեռ արցախցիները շարունակում են վերադառնալ իրենց տներ: Այսպիսով՝ ինչ իրավիճակ է Ասկերանում այս օրերին, փորձեցինք հետաքրքրվել քաղաքապետ Հայկ Շամիրյանից, ով փաստեց.

-Պատերազմը, կարելի է ասել, Ասկերանի կողքով անցավ, լուրջ վնասներ, ըստ էության, Ասկերանը չի կրել: Մինչ պատերազմը, Ասկերանի շրջանում ապրում էր մո­տավոր 18 հազարից մի քիչ ավելի բնակչու­թյուն: Պատերազմի օրերին բնակչության մետ 50 տոկոսը տեղափոխվել է տարբեր ուղղություններով՝ հիմնականում Հայաս­տանի Հանրապետություն: Բայց արդեն կամաց-կամաց մարդիկ հետ են վերադառնում, ուղղակի որոշակի մտահոգություններ կան սահմանային իրավիճակի հետ կապված:

- Կմանրամասնե՞ք:

- Դե, մեկ կիլոմետր էլ չկա, որ հեռու ենք Ադրբեջանի սահմանից: Էս համաձայնագրի շրջանակում ավելի ենք մոտեցել սահմանին, դարձել ենք սահմանային գո­տի: Ընդհանուր, Ասկերանի շրջանից ութ համայնք հանձնվել է Ադրբեջանին:

Հիմնական մեր գերխնդիրն այսօր տարհանված բնակիչներին բնակության վայրով, սնունդով ապահովելն է:

- Պարո՛ն Շամիրյան, ասկերանցիներն ահազանգում են, որ ադրբեջանցիներն անարգել ելումուտ են անում սահմանային բնակավայրեր, անգամ փորձում ծաղրել երիտասարդ աղջիկներին, ծերերին:

- Անկեղծ ասած, նման դեպքերի ականատես չեմ եղել, ավելի շուտ՝ տե­ղյակ չեմ: Կարող եմ ասել, որ Ասկերանից շատ մոտ հեռավորության վրա երևում է ադրբեջանցիների շարժը: Իրենք էլ պարբե­րաբար սահմանազատումներ անելու պատրվակով ելումուտ են անում: Մեր գյու­ղացիներից շատերը կարողանում են հետ­ները լեզու գտնել, ավելին՝ բանակցություն­ների միջոցով մտնել և արդեն հակառա­կորդին հանձնված տարածքներից իրենց բերքը, պաշարները հանել: Մարդ կա թող­նում է, մարդ կա՝ չէ: Այ, էս վիճակն է:

-Ասում են՝ ադրբեջանցիները առևտուր են անում Ասկերանի գյուղերի հետ:

-Այո, կա նման բան: Ե՛վ ադրբեջանցի­ները, և՛ խաղաղապահները մտնում են, մեր խանութներից առևտուր անում: Արդեն սո­վորական է դարձել:

-Սովորակա՞ն:

-Մտավախություն, իհարկե, կա, ուղղա­կի էն մարդիկ, ովքեր չեն տեսել թուրքի վրեժխնդիր աչքերը, չեն վախենում: Բայց տարիքով մեծերը, ովքեր պատկերացնում են, թե ով է թուրքը, ինչ կարա անի, ինչ վնասներ կարող է տալ, այ, էդ մարդիկ մտավախություն, իհարկե, ունեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանըՓակերից ևս մեկը. արվեստի՞, թե՞ գործարարության և քաղաքականության ակումբ. «Փաստ»Թուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստել Կյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարել Նոր արգելք դատապարտյալների հարազատների համար. Գալյանը մանրամասնել է Ասիայի գավաթը հետաձգվել է գրեթե մեկ տարով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Оգնության միասնական ազդանշանը, միջմայրցամաքային ռմբակոծիչ առաջին աերոստատները. «Փաստ»Հայաստանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ հայցերից․ Երևանը հստակեցնում է պայմանը Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում Ոչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել. մանրամասներ առողջական վիճակից Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը COP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՔննարկվել են Հայաստանի և Մեքսիկայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Նարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան Գյումրիում բնակարաններ կհանձնվեն սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին Ուկրաինայում զինվորներ են խոշտանգվել. Ի՞նչ է թաքնված ռազմական օբյեկտի պատերի հետևում Հայրության արձակուրդ Հայաստանում․ ինչ իրավունքներ ունենIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ Ռուսաստանում նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտել․ օտարերկրացիներին սպառնում է արտաքսում Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. ՀովասափյանԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»Գազայում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 15 մարդ ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ գումարի արտահանում պլանավորելիս նախապես ծանոթանալ գործող կարգավորումներին  ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներին«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Անձնագիր ստանալու նոր կանոններ․ հայտնի են վճարների առավելագույն չափերը Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին Երբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 3-ին «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցություններ են նախատեսվում․ մանրամասներ Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանին Լույս չի լինելու Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Վենսը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին Reuters․ Հայտնի է, թե ով է ներկայացնելու Միացյալ Նահանգները Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ին