Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ազդեցիկ հայ գործարարների «մեսիջը». քաղաքական քարտեզը՝ վերաձևման շեմին․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին օրերին հայկական լրահոսի ամենաքննարկված թեմաներից են, թերևս, աշխարհի տարբեր կենտրոններում բնակվող ազդեցիկ հայերի ուղերձները՝ ուղղված վարչապետ Փաշինյանին՝ հեռանալու կոչերով: Հայաստանում մշտապես կարևորվում է աշխարհի ազդեցիկ հայերի դիրքորոշումը, որովհետև ավանդաբար հենց նրանք են եղել երկրում ներդրումների ապահովման լոկոմոտիվները և արտաքին քաղաքական էլիտայի և հայկական պետականության միջև յուրօրինակ «կամուրջը»: Գրեթե միաժամանակ կառավարության անհապաղ հրաժարականը պահանջելու վերաբերյալ հայտարարություններ տարածեցին Սամվել Կարապետյանը, Արտակ Թովմասյանը և Ռուբեն Վարդանյանը:

Կարապետյանն ու Թովմասյանն, օրինակ՝ պատերազմական օրերին լայնածավալ աջակցություն ցուցաբերեցին հայկական պետությանը, որի փակագծերը չեն ցանկանում բացել՝ ըստ ամենայնի, որոշակի պետական գաղտնիք պարունակելու պատճառով, իսկ Ռուբեն Վարդանյանը պատերազմի օրերին աչքի ընկավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված բազմաբովանդակ կոչով, որը, ցավոք սրտի, ոչ մի հետևանք չունեցավ: Այնուամենայնիվ, ըստ տեղեկությունների, Վարդանյանը ևս Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ջատագովներից է: Այսքանով, իհարկե, այս գործիչները չսահմանափակվեցին, քանի որ ակնհայտ էր, որ Փաշինյանի կառավարությունը տապալվել է ոչ միայն ռազմական և դիվանագիտական ճակատներում, այլև վտանգի տակ է հայկական պետության գոյությունն ընդհանրապես: Սամվել Կարապետյանն, օրինակ՝ այս օրերին ընդլայնել է իր հետաքրքրությունների շրջանակը և, ըստ էության, քաղաքական ակտիվության հայտ է ներկայացնում:

Կարապետյանը, ըստ տեղեկությունների, Մոսկվայում հանդիպել է Վազգեն Մանուկյանին, Իշխան Սաղաթել յանին և այլոց, ինչը ցույց է տալիս, որ նա ցանկություն ունի Հայաստանում որոշակի դերակատարություն ստանձնել ոչ թե միջնորդավորված, այլ հենց սեփական օրակարգով: Առավել ակտիվ դերակատարություն ստանձնեց Արտակ Թովմասյանը, որը, հաշվի առնելով իրադրության ողջ լրջությունը և տեղի ունեցող գործընթացների վրա ազդելու կարևորությունը, «կապիտուլ յացիայի ակտ» անունը ստացած հայտնի հայտարարությունից անմիջապես հետո հանդես եկավ Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականի պահանջով, այնուհետև հայտարարեց նոր քաղաքական ուժ ձևավորելու մտադրության մասին: Ըստ էության, այս ուժը կարող է դառնալ առանցք, որի շուրջ կարող են միավորվել արտերկրի՝ օրեցօր ակտիվացող ազդեցիկ հայերը: Փաստ է, որ արտերկրի հայ գործարարները մեծ մասնաբաժին ունեն երկրի տնտեսական զարգացման գործում։

Հրաժարականի այսպիսի աննախադեպ համընդհանուր պահանջը մեկ բան է հուշում. նրանք այլևս չեն պատրաստվում Հայաստանի համար սոսկ դոնորի դեր կատարել և որոշել են լուրջ պատասխանատվություն վերցնել երկրի ապագայի հանդեպ: Սա է, ըստ էության, վերջին շրջանում արված այդ հայտարարությունների գլխավոր «մեսիջը»: Այս ամենի մեջ մեր «հանրային» շահը, ըստ էության, կարող է լինել այն, որ վստահության լուրջ դեֆիցիտ ունեցող ներհայաստանյան ուժերի ֆոնին առաջիկայում քաղաքական քարտեզը նոր և թարմ գունավորումներ կարող է ստանալ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքը«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՆախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանԹրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Ամիօ բանկը՝ «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն» նախագծի զարգացման գործընկերՍաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցելԱշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՊՀ երկրների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել ՀՀ ֆուտզալի հավաքականը նախապատրաստվում է Աշխարհի առաջնությանը «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 9-14-ը Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանԿիպրոսի երկու համայնքների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին ՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և Կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Իտալիայի գինեգործարանից գողացել են 30,000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ Նելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄոլդովայի հնարավոր միավորումը Ռումինիայի հետ կօգներ ապահովել մոլդովացիների անվտանգությունը. Սանդու Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էԻրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան