Ռուբլին հայտնվել է ամենահեռանկարային արժույթների եռյակում
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆերդրողների համաձայն՝ ռուբլին հայտնվել է հաջորդ տարվա ամենահեռանկարային արժույթների եռյակում: Առաջին տեղը զբաղեցրել է չինական յուանը: Եռյակում է հայտնվել նաև մեքսիկական պեսոն: Այս մասին հաղորդել է «Bloomberg»-ը:
Փորձագետները կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը համարում են զարգացող շուկաների գլխավոր շարժիչ ուժը: Ներդրողների համաձայն՝ պարտատոմսերի աճի առաջատարը կլինի Չինաստանը, նրան կհաջորդեն Ինդոնեզիան և Մեքսիկան: Ռուսաստանը զբաղեցնում է հինգերորդ տեղը:
Բաժնետոմսերի աճով առաջին տեղը կզբաղեցնի Չինաստանը, նրան կհաջորդեն Հարավային Կորեան և Ինդոնեզիան: Ռուսաստանը կգրավի ութերորդ տեղը: Առևտրականներն ակնկալում են, որ հաջորդ տարի աշխարհի բոլոր տնտեսություններում գնաճը կբարձրանա՝ բացառությամբ Ռուսաստանի, Լեհաստանի և Մեքսիկայի:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



