Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է ՌԴ խաղաղապահ զորակազմին պատկանող մեքենայի. կա 2 զոհ
ՖՈՏՈԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 4կմ-ում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին:
Անհապաղ դեպքի վայր են մեկնել ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման 2 խումբ: Տեղում պարզվել է, որ «Սուզուկի վիտարա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ՌԴ խաղաղապահ զորակազմին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենային:
ՃՏՊ-ի հետևանքով «Սուզուկի վիտարա»-ի վարորդը և ուղևորը տեղում մահացել են: ԱԻ փրկարարներ ծառայողները նրանց մարմինները հանել են ավտոմեքենայից և տեղափոխել: Վերջիններիս ինքնությունը պարզվում է:

1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



