Ադրբեջանական համարանիշներով «Ուրալ»-ները Կարմիր խաչի եւ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ են եղել. Առուշանյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳորիսում երեկ ադրբեջանական համարանիշներով «Ուրալ» մեքենաները Կարմիր խաչի եւ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ են եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը` նշելով, որ դիակների դուրսբերման նպատակով մեքենաները Գորիս քաղաքով դեպի սահմանամերձ շրջաններ էին տեղափոխվում:
«Մեքենաները եղել են Կարմիր խաչի եւ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, դիակների փոխանակման գործընթացի շրջանակում: Մենք մեր դիերին ենք վերադարձրել, նրանք էլ իրենց դիերն էին դուրս բերում»,-ասաց քաղաքապետը:
Նշենք, որ երեկ համացանցում մի տեսանյութ էր տարածվել, որում ադրբեջանական համարներով «Ուրալ»-ները երթեւեկում էին Գորիսում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



