Արցախի հարավային ճակատում ադրբեջանական զինուժը գրավել է երկու բարձունք. Wargonzo
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի զինված ուժերն այս պահին չեն կարողացել գրավել Հադրութի շրջանում գտնվող գյուղերը:
Wargonzo-ի տվյալներով՝ Արցախի հարավային ճակատում ադրբեջանական զինուժը գրավել է երկու բարձունք Հին Թաղեր և Քիրսավան գյուղերի մատույցներում: Նրանց հաջողվել է փակել գյուղերից մեկը տանող ճանապարհը: Ներկայումս հարձակման ջոկատները փորձում են իրենց տեղը հաստատել բնակավայրերի մատույցներում, Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողները եւ տեղի աշխարհազորայինները ապահովում են պաշտպանությունը:
Wargonzo-ի աղբյուրների տեղեկություններով՝ ռուսական կողմը հրադադարի հաստատման համար բանակցություններ է վարում Բաքվի հետ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



