Հիմա ձեզ համար Ղարաբաղ չկա՞. Երևի թե հիմա ամբողջը համարում ե՞ք Ադրբեջանի տարածք. Սոլովյովը՝ Մանե Գևորգյանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը «Соловьёв LIVE» յութուբյան ալիքի եթերում հարց է ուղղել Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին՝ կապված վերջինիս հայտարարության հետ, թե ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին:
«Ճիշտ եմ արդյո՞ք հասկանում, որ Հայաստանի վարչապետի, Հայաստանի նախագահի գործը չէ մեկնաբանել այն ամենն, ինչ տեղի է ունեցում Ղարաբաղում: Ճիշտ եմ արդյո՞ք հասկանում, որ Հայաստանի նախագահը, Հայաստանի վարչապետն իրենց իրավասու չեն համարում մեկնաբանելու ինչպես, երևի, դուք եք կարծում, Ադրբեջանի տարածքում տեղի ունեցողը: Այսինքն, հիմա ձեզ համար Ղարաբաղ չկա՞: Երևի թե հիմա ամբողջը համարում ե՞ք Ադրբեջանի տարածք»,- հարցադրում է արել Սոլովյովը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



