Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լուրեր են տարածվում, որ Խնձորեսկն էլ են հանձնում, երկրի հերը անիծել է այդ տղան. Շուշան Պետրոսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպես հայտնեցինք, ներկա պահին տեղի է ունենում Վազգեն Մանուկյանի հանդիպումը մտավորականների և մշակութային գործիչների հետ: 

Հանդիպմանը ներկա գտնվողները իրենց մտահոգող հարցերը ուղղեցին Վազգեն Մանուկյանին, նրան հարց հնչեցրեց նաև երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը. «Քիչ առաջ վարչապետը հայտնեց՝ եռօրյա սուգ է և բնական է, որ բոլոր որդեկորույս ընտանիքները կմասնակցեն այդ երթին, մենք էլ նրանց հետ: Բայց նրան շատ լավ ճանաչելով՝ գիտենք, որ դա նրա մանիպուլյատիվ զենքերից մեկն է, և նա այդ երթի բոլոր ներկաներին ներկայացնելու է որպես իր համակիրների: Սա հերթական անբարոյական շարքերից մեկն է. ի՞նչ ելք ունենք, որպեսզի բոլորի փակ աչքերը բացվեն, անհնար է այս ողբերգության վրա խաղալը: Հիմա բարեկիրթ լինելու ժամանակը չէ, որովհետև քիչ առաջ լուրեր էին տարածվում, որ Խնձորեսկն էլ են հանձնում, երկրի հերը անիծել է այդ տղան: Հարմարավետ երթերը և մեր հանրահավաքները ես չեմ հասկանում, ես 1988-ին եմ մեծացել, ես 88-ի սերունդ եմ: Փետրվարի առաջին ցույցի ժամանակ մեզ անգամ ձյունը չէր խանգարում: Ուզում եմ հասկանալ, թե այս բարեկիրթ հավաքները որքա՞ն են տևելու»,- Վազգեն Մանուկյանին հարցրեց Շուշան Պետրոսյանը:

Վազգեն Մանուկյանն էլ համաձայնեց երգչուհու այն մտքի հետ, որ ինչ անում է Փաշինյանը, ոչ իր սրտի ցավի համար է, ոչ էլ նրա զգացմունքային լինելու: Ըստ Վազգեն Մանուկյանի՝ ավելի լավ կլիներ, որ Նիկոլ Փաշինյանին օգտագործեին այլ երկրում՝ իր միջոցով խնդիրներ լուծելու. նա լավ մանիպուլյատոր է. «Ես երբեք Նիկոլի հետ նույն շարքով, նույն շարասյունով չեմ շարժվի: Ես երբեք ինձ թույլ չեմ տա նրա կողքին քայլել, այնպես որ ամեն մեկդ ձեզ համար որոշում ընդունեք: Իսկ Խնձորեսկի մասով ասեմ, երեկ խորհուրդը հայտարարություն արեց, բայց ես էի ստորագրել այն, մեջը մեկ նախադասություն կար, և շատերը որոշեցին հանել այդ նախադասությունը: Այդտեղ ասվում էր, որ ես կոչ եմ անում ժողովրդին՝ զինվեն, ինքնակազմակերպվեն, որովհետև, եթե բանակը չի կարողանում պաշտպանել ժողովրդին, ապա ժողովուրդը պետք է իրեն պաշտպանի»,- նշեց Վազգեն Մանուկյանը:

Իսկ քաղաքակիրթ ցույցերի մասով էլ նա ասաց, որ այլընտրանք չի տեսնում, քանի որ բոլոր կառույցները քիչ-քիչ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի հետ ճանապարհ չունեն գնալու և անցնում են ժողովրդի կողմը. «Երբ մեծ հատվածը անցնի ժողովրդի կողմը, Նիկոլ Փաշինյանը այդ ժամանակ պարտված կլինի»:

 



Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող Իրանի ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ. ԻՀՊԿ Բորիս Ջոնսոնին և այլ եվրոպացի պաշտոնյաների տեղափոխող Կիև-Վարշավա գնացքը հազիվ է խուսափել ռուսական ավիահարվածից Փաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը Ուկրաինայի հետ քննարկում է հին Patriot հրթիռների լիցենզիաների փոխանցման հարցը Սիրիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել վառելիքի գների կտրուկ աճի պատճառով Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե Հովհաննիսյան ՌԴ-ն և Ուկրաինան հարվածներ են փոխանակել. Սոչիում, Խարկովում տուժածներ կան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին Գերմանիայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ Հյուսիսային Կորեան զորավարժություններ է անցկացրել թևավոր և բալիստիկ հրթիռներով Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն․ Գագիկ ՍուրենյանԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN ԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեքԷմին Օհանյանը դարձել է «Craiova Grand Prix Rapid 2026» արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանՌԴ-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Արժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր Կամենդատյան14-ամյա դեռահաս է մահացել գնացքի հարվածիցՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում Մակրոնի վարկանիշը հասել է հակառեկորդի․ նրա աշխատանքին հավանություն է տալիս ընդամենը 16%-ը Ինչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՊՆ զորամասերից մեկում հետևեցի վերկացին, առավոտյան մարմնամարզությանը և նախաճաշի պատրաստման գործընթացին․ նախարար Հայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյանՆավթի գները բարձրացել են Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ հանդիպման հետաձգումից հետո Կիևին Patriot-ի լիցենզիաների հնարավոր փոխանցումը վերաբերում է պարզեցված տարբերակին. Թրամփ Սաուդյան Արաբիան փոփոխություններ է մտցրել Իրանի և Օմանի առաջարկներում Հորմուզի նեղուցի վերաբերյալ Tour of Armenia մեծամասշտաբ մրցաշարը Հայաստանում անվտանգ և անխոչընդոտ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհ ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՎրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվել Դիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան