Ադրբեջանում 4 զինծառայող է ձերբակալվել` ռազմական հանցագործության մեղադրանքով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի գլխավոր դատախազությունից հայտնել են, որ 4 զինծառայող է ձերբակալվել, որոնք կասկածվում են ԼՂ հակամարտության գոտում հանցագործությունների մեջ: «Զինծառայողները կասկածվում են Զանգելանի շրջանում զոհված հայ զինծառայողների մարմինների նվաստացման մեջ: Բացի այդ, նրանք կասկածվում են հեռախոսով իրենց գործողությունները նկարահանելու և սոցցանցերում տարածելու մեջ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ ևս երկու ադրբեջանցի զինծառայող կասկածվում են Մարտունու շրջանում հայկական գերեզմանատան գերեզմանաքարերի սալիկներն ավերելու, վանդալիզմի գործողությունը նկարահանելու և սոցցանցերում տարածելու մեջ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



