Ըստ Կարո Փայլանի՝ Թուրքիան S-400 համակարգերը պետք է վերադարձնի Ռուսաստանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ռուսական S-400 համակարգերի գնման համար Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցներին։
Ինչպես հաղորդում է թուրքական Yeni Şafak լրատվական կայքը, Փայլանի կարծիքով՝ փորձարկման փուլում գտնվող և մոտ ժամանակներում գործարկվելիք S-400 համակարգերը պետք է վերադարձվեն Ռուսաստանին։
«Այս S-400-ները դեռ շատ դժվարություններ են պատճառելու ձեզ։ Եթե տոստեր գնեիք, այն նույնիսկ 1․5 տարի չէիք պահի պահեստում։ Թուրքիայի կողմից 2․5 միլիարդ դոլարով գնված S-400 համակարգերը փտում են պահեստում։ Եկեք դրանք վերադարձնենք Ռուսաստանին»,- ասել է Փայլանը։
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում



