Ինչու Ծառուկյանը չի մասնակցում ընդդիմության երթերին. «Հրապարակ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմությունը հետաքրքիր մարտավարություն է ընտրել՝ ոչ թե ստատիկ հանրահավաքներ անել, այլ՝ դինամիկ երթեր։ Ամեն անգամ մայրաքաղաքի նոր հատվածից է մեկնարկում երթը, որ հնարավորինս շատ մարդու ընդգրկեն։
Նախօրեին երթ արեցին Արաբկիր համայնքից, երեկ մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանից շարժվեցին դեպի կենտրոն՝ հասնելով Օպերա։ Ու հակառակ պնդումներին, թե «ժողովուրդը չի պահանջում հրաժարական», ընդդիմության երթերին օր-օրի ավելի շատ մարդ է միանում, այդ թվում՝ նրանք, որոնք կողմ չեն նախկիններին, բայց դեմ են ներկաներին։
Ի դեպ, ընդդիմության հավաքներին չի մասնակցում Գագիկ Ծառուկյանը։ Թիմակիցներն ասացին՝ առաջիկայում անպայման կմասնակցի հանրահավաքներին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



