Ռուսաստանի գաղթականների թիվը գրեթե կրկնակի կրճատվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱյժմ Ռուսաստանում կա շուրջ 6 միլիոն գաղթական: Այս մասին հաղորդել է РИА Новости-ն:
Տարբեր ժամանակաշրջաններում գաղթականների թիվը տատանվել է 9 միլիոնից մինչև 11 միլիոն:
-Այս տարի նրանց թիվն աստիճանաբար նվազել է և ներկայումս կազմում է 6,3 միլիոն, - նշել է գործակալությունը:
Միևնույն ժամանակ, ժամանակավոր կացության իրավունք կամ կացության թույլտվություն ունի մեկ միլիոն գաղթական: Մյուս հինգ միլիոնը կարող է ներառել ինչպես անօրինական, այնպես էլ տարբեր պատճառներով չհաշվառված օրինական գաղթականների: Դրանք կարող են լինել մարդիկ, ովքեր ներկա պահին կացության թույլտվության և այլ փաստաթղթեր են ձևակերպում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում



