Երևան, 16.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ձև­ա­վոր­վում է հա­կա­ռու­սա­կան կո­ա­լի­ցիա. իշ­խա­նու­թյուն­նե­րի «պլան Բ»-ն. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում հետպատերազմական իրադարձությունները զարգանում են կայծակնային արագությամբ։ Պատերազմում փաստացի պարտությունը Հայաստանի հանրությունը չի ընդունում որպես ազգային պարտություն. օր օրի ավելի ու ավելի է ակնհայտ դառնում, որ պարտությունը կրել է իշխանությունը և Նիկոլ Փաշինյանն անձամբ։ Հասարակությունը գրգռված է, նյարդային և շոկի մեջ։ Ակնհայտ է Փաշինյանի մոտալուտ հրաժարականը, որը, բացի հանրային պահանջից, նաև քաղաքական ծանրակշիռ մեծամասնության պահանջ է։ Երկրում ձևավորվել է «կոնսենսուս -1» ձևաչափ, որտեղ բոլորը՝ քաղաքական ուժերը, նախկին և ներկա նախագահները, նախկին վարչապետները, գիտական և մշակութային դեմքերը (բացի իշխանական կամ իշխանությանը հարող մի քանիսից), ընդդիմադիր կուսակցությունները, կրթական ու գիտական հաստատությունները, տարբեր ոլորտների բազմաթիվ ներկայացուցիչներ, նաև հոգևոր հայրերը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Այս ամենով հանդերձ, սակայն, Փաշինյանը հրաժարվում է կատարել մեծամասնության պահանջը, իր թիմակիցները մեծագույն ուժ են գործադրում՝ ցույց տալու համար, թե երկրում բան չի կատարվում, ամեն ինչ նորմալ է, Փաշինյանը վայելում է ժողովրդի վստահությունը։ Ակնհայտ է, որ Փաշինյանը փորձեր է անում որևէ կերպ վերականգնել իր հեղինակության փշուրները, բայց ապարդյուն։ Ցանկացած խոսք, գրառում, ուղերձ հանդիպում է հանրության դժգոհությանը և, որ իր համար ամենից ցավոտն է, զայրույթին։ Քաղաքական վերադասավորումները ևս չեն թեթևացնում ժողովրդական ցասումը, նախարարներ ու մարզպետներ փոփոխելն արդյունք չի տալիս։ Իշխանությունը, սակայն, չի հանձնվում՝ դաշտ բերելով հերթական պլանը։ Այսպես, ըստ առկա տեղեկությունների, իշխանությունը «պլան Բ» է մշակել, որ երբ անհնար դառնա Փաշինյան անձի գոյությունը քաղաքական դաշտում, նրա հրաժարականի պարագայում իշխանական խմբակցությունը կարող է առաջադրել մեկ այլ «հեղափոխականի»՝ Արարատ Միրզոյանին։

Արարատ Միրզոյանը, համարվելով հակառուսական ուժերի ներկայացուցիչը Փաշինյանի իշխանության մեջ, սկսել է քաղաքական կոնսուլտացիաները՝ այս տարբերակի հավանականության դեպքում իր հավանական աջակից հակառուսական ուժերի և գործիչների աջակցությունն ստանալու համար։ Արարատ Միրզոյանը վերջին շաբաթում հանդիպումներ է ունենում արտախորհրդարանական «արևմտամետ» և մեծամասամբ «հակառուս», «հակապուտինյան» գործիչների հետ։ Միրզոյանի դեմքով փորձ է արվում ստեղծել իշխանական «ազգային համաձայնություն», սակայն իրականում հակառուսական վեկտոր ունեցող մի միավորում, որը կդիմագրավի ռուսական ազդեցությանը հետպատերազմյան Հայաստանի և Արցախի քաղաքական դաշտում։ Գործող ԱԺ նախագահը, մասնավորապես, հանդիպումներ է ունեցել «Հանրապետություն» կուսակցության նախագահ, առնվազն 20 տարվա ընդգծված հակառուս Արամ Սարգսյանի հետ։ Մյուս գործիչը արևմտյան լիբերալ արժեքները փառաբանող «ՄԱԿ» կուսակցության նախագահ, գործարար Գուրգեն Արսենյանն է, հաջորդը՝ Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը:

Նշվածները ոչ այնքան կուսակցական գործիչներ են, հատկապես վերջին տասնամյակում, այլ ավելի շատ հանդիսանում են արևմտյան կողմնորոշմամբ և, որ ավելի կարևոր է, ֆինանսավորմամբ գործող տարատեսակ մեդիա հարթակների սիրելի հյուրերը։ Արամ Սարգսյանը հայտնի է հանրությանը առավելապես նրանով, որ Վազգեն Սարգսյանի եղբայրն է և հաճախ է հոլովում նրա անունը, հիմնականում՝ անտեղի։ Արամ Սարգսյանն առիթը բաց չի թողնում տարբեր թեմաներով հարցազրույցներում վատաբանել Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի իշխանություններին, մշտապես քննադատում է՝ սկսած 102-րդ ռազմաբազայի տեղակայման նպատակահարմարությունից մինչև ՀԱՊԿ և ԵՏՄ անդամակցություն։ Նույնը կարելի է ասել Լևոն Շիրինյանի մասին, որը 2,5 տարի արևմտյան և սորոսական մեդիաների սիրելին է, ու դարձյալ նույն քարոզչական թեզերով՝ թե որքան վատ է Ռուսաստանի հետ բարեկամությունը, պետք է խզել, հրաժարվել, ընդհուպ՝ «ավելի լավ է թուրքի շուն լինել, քան ռուսի հպատակ». սա իր միտքն է՝ հնչեցրած բազմահազարանոց լսարան ունեցող մեդիահարթակում։

Գուրգեն Արսենյանը ոչ այնքան քաղաքական դեմք է հայաստանյան երկնակամարում, որքան գործարար։ Սակայն վերջին 2 տարվա ընթացքում բավականին հարմարավետ տեղավորված գործիչներից է իշխանական շրջանակներում։ Նրա հայացքները ևս համընկնում են վերը նշված մյուս գործիչների հայացքներին և, բնականաբար, նա ևս կարող է հավակնել «հակառուսական» կոալիցիայի ստեղծման ակունքներում որոշակի դերի։ Այդ կոալիցիայի մասին խոսվում է պատերազմի ավարտից ի վեր, երբ ռուսական ազդեցությունը մեծացավ թե՛ Հայաստանում և Արցախում, թե՛ տարածաշրջանում։ Իսկ հայկական ներքաղաքական շրջանում, ազդեցությունների վերադասավորումներից հետո, ըստ էության, բաժանումը կլինի ազգային արժեքներով առաջնորդվող ու Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելուն միտված ուժերի և լիբերալ ազատական արժեքներով, արևմտյան ազդեցության տակ «հակառուսական» քարոզներով առաջնորդվողների միջև։

Այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել նաև նույն Արարար Միրզոյանի հանդիպումը ակնհայտ արևմտամետ դիրքորոշում ունեցող «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ: Մի կարևոր հիշեցում. Արարատ Միրզոյանի՝ որպես ընդգծված արևմտամետ իշխանական գործչի ի հայտ գալը նոր չէ։ Դեռ 2018-ի ամռանը, երբ Միրզոյանը նորանշանակ առաջին փոխվարչապետ էր, համարվում էր «հեղափոխական» իշխանության երկրորդ դեմքը, այց կատարեց ԱՄՆ։ Իսկ այցի մասին պաշտոնական հաղորդագրության մեջ որպես նպատակ նշված էր հեղափոխության արդյունքների մասին իրազեկումը։ Այդ այցից այն ժամանակ նոր իշխանական շրջանակները մեծ հույսեր ունեին, համառ խոսակցությունները պնդում էին, որ Միրզոյանը պետք է լուրջ հանդիպումներ ունենա ԱՄՆ իշխանության բարձրագույն ներկայացուցիչների հետ, և Հայաստանի և հատկապես նոր իշխանությունների համար դրանք կարող են շրջադարձային լինել։

Սակայն բարձր մակարդակի հանդիպում ապահովել չէր ստացվել։ Ինչպես այդ օրերին արձանագրեցին լրատվամիջոցները, Արարատ Միրզոյանը, որը Միացյալ Նահանգներ էր մեկնել որպես արևմտամետ, հանդիպումներ էր ունեցել միջին օղակների հետ, որոնք նշել էին, որ նոր իշխանություններից սպասումներ ունեն, որոնք կատարելուց հետո միայն հնարավոր կլինի հանդիպումներ Պետդեպի ղեկավարի կամ համարժեք այլ իշխանավորների հետ։

Այդ հանդիպումներում էլ հնարավոր կլիներ քննարկել ավելի ընդգրկուն բանակցությունների և համագործակցության պլաններ։ Պայմաններն են եղել՝ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխությունը դեպի արևմուտք, այսպես ասած՝ «Պլան Սահակաշվիլի», իսկ երկրորդը՝ հայկական ազդեցիկ քաղաքական շրջանակի ռուսամետ գործիչների քաղաքականապես չեզոքացումը։ Միրզոյանը, ըստ մամուլի, համաձայնում է, խոսք է տալիս, որ այդ ամենը հետևողականորեն կարվի, և վերադառնալուն պես փոխանցում այդ ամենը Նիկոլ Փաշինյանին։ Ինչպես զարգացան այդ պլանները, բոլորս արդեն գիտենք։ Պայմանի երկրորդ մասը, կարծես, ստացվեց. Պուտինի ընկեր համարվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցվեց քրեական հետապնդում, ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ՝ ևս։ Քոչարյանին այդ ամենի արդյունքում պահեցին բանտում շուրջ 2 տարի, սահմանափակեցին երկրից ելումուտը, սահմանափակեցին որևէ գործունեությամբ անձամբ զբաղվելու հնարավորությունը։ Պայմանի առաջին կետը, ինչ-ինչ պատճառներից ելնելով, չստացվեց իրագործել, Հայաստանի՝ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը չնայած սառեց, սակայն չփոխվեց։

Այդ սառեցումը քիչ էր ԱՄՆ-ի հետ առավել լայն գործընկերային հարաբերություններ ունենալու համար։ Այս ամենն իրար կողք դնելու պարագայում, հետպատերազմյան շրջանում, երբ «Փաշինյանի աստղը» մարում է, հնարավոր է ԱՄՆ-ի՝ Արարատ Միրզոյանով «Սահակաշվիլու պլան» օպերացիան նոր «միս ու արյուն» ստանա։ Հանուն արդարության ընդգծենք, որ անձինք, ում հետ հանդիպում է Արարատ Միրզոյանը և լուսանկարներ ու հաղորդագրություն տեղադրում խորհրդարանի կայքում, կարելի է ասել՝ անձ-կուսակցություն են և չունեն լայն հանրության շրջանում որևէ դերակատարում կամ համակրանք։ Բայց զուգահեռ մեջտեղ են բերվում կերպարներ և ուժեր, որոնց գործունեությունը հակաքաղաքագիտական է։ Այսպես, իշխանությունը Արարատ Միրզոյանի հանդիպումների՝ դեկտեմբերի 16-ի ցանկն ամփոփեց Հ1-ի եթեր հրավիրելով «Սասնա ծռեր» կուսակցության, իսկ շատերի համար՝ ահաբեկչական խմբավորման ղեկավար Ժիրայր Սեֆիլ յանին (նախորդ օրը հրավիրել էին նույն Արամ Սարգսյանին)։ Հիշեցնենք, որ երբ 2016 թվականին այս խմբավորման անդամները ահաբեկչություն իրականացրեցին ոստիկանության ՊՊԾ գնդի վրա, նրանց պահանջներից մեկն էր Ժիրայր Սեֆիլ յանի ազատ արձակումը։

Հանրային հեռուստաընկերության որևէ մեկնաբան ինքնագլուխ չէ, որ տաղավար հրավիրի ում ուզում է, և հրավիրվողի անվան շուրջ համաձայնությունը կայացվում է շատ բարձր մակարդակով։ Ժիրայր Սեֆիլ յանը ընդգծված հակառուս գործիչ է, Ռուսաստանին համարում է թշնամի, հայտարարում է, որ պետք է ռազմաբազան օր առաջ հանել Հայաստանից և այլն։ Հակառուսական կեցվածք դրսևորեց նաև եթերում։ Նման մարդուն եթեր հրավիրելը, բնականաբար, հակառուսական քարոզի շարունակությունն է։ Օրինակ՝ նա եթերում հայտարարում է, որ Ռուսաստանում շուտով հակաիշխանական պրոցեսներ են սկսվելու և այլն։

Փաստացի, երբ հիմա Հայաստանի ու Արցախի անվտանգության միակ երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է, հակառուսական կրքեր են բորբոքվում և առաջին հերթին՝ իշխանական վերնախավում և իշխանության վերնախավի կողմից։ Մեր իշխանությունը, դասեր չքաղելով այդ հարաբերությունների վատացման արդյունքում ստեղծված վիճակից, նույնը շարունակում է անել նոր մակարդակով՝ ստեղծելով էլ ավելի վտանգավոր իրավիճակ։ Արդյունքում տուժելու է երկիրն ու ժողովուրդը։ Իսկ իշխողներին չի հետաքրքրում, որ Հայաստանը շարունակելու է անդառնալի կորուստներ կրել։

Արսեն Սահակյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանի տարածքով Հայաստան է առաքվել 490 տոննա ռուսական ցորեն Արման Ծառուկյանը շանս չի տա ոչ Գեյջիին, ոչ էլ Թոփուրիային․ Դմիտրի Բիկրև «Jazzical Komitas». Կոմիտասի երաժշտության և ջազի բացառիկ երկխոսություն Փեզեշքիանը Իրանի և ԱՄՆ-ի հուշագիրը Թեհրանի համար պատվաբեր փաստաթուղթ է համարել Հունիսի 16-ին, 18-ին, 19-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Իրանական բանակը խոստացել է պահպանել բարձր մարտական պատրաստվածությունը համաձայնագրի խախտման դեպքում «Հնչող պատկերներ» ցուցահանդեսը Ազգային պատկերասրահում` հին Երևանի կոլորիտային տեսարաններով Սերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանը, Ինգա և Անուշ Արշակյանները և այլ հայտնիներ՝ մեկ բեմում. «Նախնիների կանչը» վերադառնում է նոր ծրագրով Տեսահոլովակի պրեմիերա. yellowheart. և Մավ՝ «Իմ Երևան» Հայ շախմատիստները մեկնել են Իտալիա՝ մասնակցելու աշխարհի պատանեկան առաջնությանը Utair-ի ուղևորուհին փորձել է բացել ինքնաթիռի դուռը՝ այն շփոթելով զուգարանի դռան հետ Հունիսի 16-ին, 17-ին, 18-ին, 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու Ի՞նչ եղանակ սպասել հունիսի 16-ից 20-ին 12-ամյա աշակերտին թմրանյութ տալու գործով ձերբակալված անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք Փամբակ գետում որոնվող երկու հարազատ քույրեր դեռևս չեն հայտնաբերվել Ռուսաստանում մեկնաբանել են հայկական կոնյակի հնարավոր փոխարինումը Նորահայտ հնավայրի տարածքում հնագետները շինությունների հետքեր են հայտնաբերել Իրանը 60 օրվա ընթացքում չի գանձի Հորմուզի նեղուցով անցման համար վճար Արարատ Միրզոյանը Շվեդիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները Իրանի շուրջ հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա. Կալաս Իսրայելը չի ​​ցանկանում, որ Ռուսաստանը միջնորդի դեր ստանձնի Գազայի հատվածում Դպրոցական տղան զբոսանքի ժամանակ գտել է 2 միլիոն տարեկան մաստոդոնտի ատամ Սերիալների 35-ամյա աստղը մահացել է սրտի կաթվածից Հայաստանի եւ Նիդեռլանդների ԱԳ նախարարները կարեւորել են երկկողմ առևտրի ծավալների ավելացումը Քրեական ոստիկանները բացահայտել են համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր խմբի գործունեությունը Թրամփը հաստատել է Վենսի մասնակցությունը հունիսի 19-ին Իրանի հետ պայմանավորվածությունների ստորագրմանը Դաժան ծեծի հետևանքով 24-ամյա զինծառայողի 2 աչքն էլ կուրացել է․ կա մեկ կալանավորված Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ ընդամենը 15 օրում Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էԵՄ-ն Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել է անդամակցության շուրջ բանակցությունները Մտքեր են փոխանակվել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Լադա»-ն Հայտնի է դարձել Ռուսաստանում կործանված Ту-22М3-ի անձնակազմի ճակատագիրը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-2022 թվականներին չի հաճախել աշխատանքի ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Ալեք Մանուկյանի ծննդյան 125-ամյակ» ոսկե հուշադրամը ՍԱՏՄ-ն՝ Ուկրաինա արտահանված բեռների մասին Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել Հայտնաբերվել է 476 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ժաննա Անդրեասյանը հարգանքի տուրք է մատուցել հայկական ծանրամարտի լեգենդ Յուրի Վարդանյանի հիշատակին ՀՀԿ-ն հայտարարություն է տարածելՈւկրաինացի սպաներին որոշել են չազատել բանակից «Բավարիան» 55 միլիոն եվրո կվճարի Սայբարիի տրանսֆերի համար Ինչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ 13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մասին Նոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըՆավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ