Բորելը հայտարարել է, որ չի կարողացել եռակողմ հանդիպում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆԵվրամիության ղեկավար Ժոզեֆ Բորելը փորձել է եռակողմ հանդիպում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, սակայն դա կազմակերպելը հնարավոր չի եղել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` այս մասին գործիչն ասել է հինգշաբթի՝ Բրյուսելում ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստին ժամանելուն պես:
«Քանի որ ինձ հետ կապի մեջ են եղել երկու նախարարները (Հայաստանի և Ադրբեջանի), մենք փորձել ենք եռակողմ շփում հաստատել՝ Եվրոպական Միություն, Հայաստան, Ադրբեջան ձևաչափով: Դա անհնար է եղել, այդ իսկ պատճառով առանձին հանդիպումներ կանցկացնեմ երկու նախարարների հետ»,- ասել է վերջինս:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



