«Ժողովուրդ, արթնացեք. Արցախը կորցրինք, արդեն Հայաստանն ենք կորցնում, Սյունիքը». Սոնա Ռուբենյան
ԼԱՅՖԵրգչուհի Սոնա Ռուբենյանը, ով մասնակցում էր հայ ռազմագերիներին վերադարձնելու համար կազմակերպված մտավորականների ակցիային, Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում գրառում է արել Արցախը, Հայաստանն ու Սյունիքը կորցնելու մասին:
«Ժողովուրդ, արթնացեք: Արցախը կորցրինք, արդեն Հայաստանն ենք կորցնում, Սյունիքը: Մենք լավ ազգ ենք, արժանի չենք այս անտերությանը»,- գրել է նա:
Հավելենք, որ պատերազմը սկսվելուց ի վեր երգչուհին հիմնականում թեմատիկ հրապարակումներ է անում սոցցանցերի իր էջերում: Պատերազմի օրերին նա ներկայացրեց «Բալես, քնի» կոչվող նոր երգը, որի երաժշտության հեղինակը հենց ինքն էր: Բացի այդ, Սոնան գործընկերների հետ նոր տեսահոլովակ ներկայացրեց «Մեզ ոչինչ չի հաղթի» երգի հիման վրա, որը նվիրված էր Արցախի պատերազմին։

1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



