Մաքրեք աղիները կտավատի սերմերի միջոցով
ԼԱՅՖԿտավատի սերմերը անչափ օգտակար են օրգանիզմի համար, հատկապես՝ աղիները մաքրելու։ Ինչպես տեղեկացնում է Past.am-ը, դրանք օրգանիզմից հանում են տոքսիները, շլակները, իջեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Կտավատի սերմերն օգտակար են հետեւյալ դեպքերում՝ լորձաթաղանթի բորբոքման, աղեստամոքսային համակարգի, գաստրիտի, միզասեռական հիվանդությունների, ավելորդ շաքի:
Աղիները մաքրելու եւ ընդհանրապես՝ ընդհանուր կազդուրման համար երեք շաբաթ օգտագործեք հետեւյալ բաղադրատոմսը։ Առաջին շաբաթը ամեն օր մեկ թեյի գդալ կտավատի սերմերի ալյուրը խառնեք 100 գրամ մածունի կամ թթվասերի հետ եւ կերեք նախաճաշի փոխարեն։ Երկորդ շաբաթը՝ 2 թեյի գդալ կտավատի սերմերի ալյուրը խառնեք 100 գրամ մածունի կամ թթվասերի հետ։ Երրորդ շաբաթը՝ 3 թեյի գդալ կտավատի սերմերի ալյուր + 150 գրամ մածուն կամ թթվասեր։
Կտավատի սերմերի ալյուր կարող եք գնել դեղատներում կամ սերմերը ինքներդ աղալ, ալյուրի վերածել։ Այս երեք շաբաթների ընթացքում պարտադիր օրական երկու լիտր ջուր պետք է խմեք։



