Երևան, 22.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊՆ-ն դուրս է բերել զորքը Շուռնուխի դիրքերից. գյուղացիները ինքնապաշտպանական ջոկատներ են կազմում, քննարկում՝ կանանց և երեխաներին գյուղից տարհանելու հարցը. համայնքապետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շուռնուխում, թեև իրավիճակը լարված է և անհանգստություն կա, բայց բողոքի ակցիա չենք իրականացնում, նույնիսկ դրա ժամանակը չունենք. այս պահին քննարկում ենք կանանց և երեխաներին գյուղից տարհանելու հարցը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը: 

«Դեպի Շուռնուխ՝ ճանապարհը փակ է: ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարել է, որ «ՀՀ տարածքից որևէ մետր չի զիջվելու», բա ինչպե՞ս, հիմա, փաստորեն, վտանգված է և՛ Ղափանի, և՛ Շուռնուխի հատվածը, իսկ Զանգելանի կամ Կուբաթլուի շրջանների վերաբերյալ հայտարարության մեջ որևէ խոսք չի եղել: Ասում են՝ Կապանի այդ դիրքերն իրենցն են, նախարարն էլ ասում է՝ այդ եռակողմ հայտարարությունը միայն Ղարաբաղին է վերաբերում, իրար հակասող բաներ են ասում, որից տուժում ենք մենք, իսկ մինչև երեկ նույնիսկ քարտեզ չունեին»,- անհանգստացած ասում է Արշակյանը:

Երեկ երեկոյան Արշակյանը կամավորներին կոչ էր անում՝ այսօր առավոտյան՝ ժամը 10:00-ին զենքով ներկայանալ Շուռնուխ՝ գյուղը ադրբեջանա-թուրքական զավթիչներից պաշտպանելու համար: 

Մեզ հետ զրույցում գյուղապետն ասաց, որ տղաների մի մասն արդեն հասել է, մյուս մասը ճանապարհին է. «Իրենք այն տղաներն են, որ Ջաբրայիլից կռվելով եկել են Խնձորեսկ, պահել դիրքերը, ու, քանի որ զորք կար, տղաները հետ էին գնացել, բայց իմ կոչից հետո եկել, հասել են: Երևանից, նույնիսկ, Ստեփանակերտից էլ են տղաներ գալիս, ու իրենց համար կարևորը իրենց հայրենիքը պաշտպանելն է, պիտի ամեն ինչ անենք, որ ապահովենք գյուղացիների անվտանգությունը»:

Գյուղապետի խոսքով՝ ՊՆ-ն արդեն դուրս է բերել զորքը մի շարք տարածքներից, մասնավորապես՝ Շուռնուխի դիրքերից, իրենք էլ ինքնապաշտպանական ջոկատներ են կազմում:

Հարցին, թե ՊՆ-ից այլևս արձագանքներ չեն եղել, գյուղապետն ասաց, որ այդ կառույցը գոյություն չունի, զորքին տանում են, ժողովրդին թողնում՝ բախտի քմահաճույքին. «Մենք ունե՞նք Պաշտպանության նախարար, Սեյրան Օհանյանին տեսնես՝ ասա՝ «գնա, տիրություն արա»: Թող գա, պարտիզանական ջոկատ կազմի էստեղ՝ գոյատևենք»:

Գյուղապետն ասում է՝ այլևս անհնար է հուսադրել բնակիչներին. «Ստացվում է՝ մինչև երեկ խաբել եմ գյուղացիներին, իսկ այսօր արդեն ասում եմ՝ լավ բան չկա, մեկ անգամ ևս խաբվեցինք»:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից գորիսեցիները փակել են Իրան-Մեղրի-Կապան-Գորիս-Երևան տանող միջպետական ճանապարհի Որոտան գյուղով անցնող հատվածը։ Ըստ լուրերի՝ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի մի հատվածը հատկացվելու է Ադրբեջանին։

Արփինե Հակոբյան

ԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Այնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զինվորին ծեծելով հասցրել են ինքնաuպանության․ մաhացած զինվորի հետքերով․ մանրամասներ Ընդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Հասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԿյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր ԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր Մեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՇուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԳեղեցկության թագուհին մահացավ 35 տարեկան հասակում՝ անհասկանալի հանգամանքներումԹուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՈւժեղ Հայաստան-ը միշտ գնում է իր խոսքի ետևից. մենք կոտրում ենք քաղաքական կարծրատիպերը․ Գառնիկ ԴավթյանԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումըՆարեկ Կարապետյանի հանձնարարությամբ հաշված օրերից կսկսվի Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի և Ամրակիցի ցորենի բերքահավաքը. Անդրանիկ ԳևորգյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարան