Վրաստանի ԱԳՆ-ն ադեկվատ չի համարում Սաակաշվիլիի` քաղաքացիությունից հրաժարվելը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանը ոչ ադեկվատ է համարում երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի որոշումը Վրաստանի քաղաքացիությունից հրաժարվելու մասին: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն` Интерфакс-ին հղումով:
«Երբ Վրաստանի նախկին նախագահը հրաժարվում է վրացական քաղաքացիությունից, կարծում եմ, որ դա ադեկվատ չէ նախագահական կառույցի նկատմամբ՝ ընդհանուր առմամբ, և Վրաստանի հանդեպ` որպես պետության», - հայտարարել է վրաց արտգործնախարար Թամարա Բերուչաշվիլին:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ընդունելով ուկրաինական քաղաքացիությունը` Միխեիլ Սաակաշվիլին կորցրել է հայրենիքի քաղաքացիությունը: Ավելի ուշ Օդեսայի մարզի նորանշանակ նահանգապետը հայտարարել էր, որ չի հրաժարվում վրացական քաղաքացիությունից:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



