Երևան, 18.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սոցիալական կոլապսի վտանգ կա. իշխող քաղաքական խմբակի կործանարար վարքագծի հետևանքները»․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս փուլում մենք արդեն իսկ սոցիալտնտեսական ճգնաժամի մեջ ենք, որն օր օրի, ժամ առ ժամ խորանում է: Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի դիտարկումն է, որը դժվարանում է ասել, թե, ի վերջո, ինչ հանգրվան կունենանք, որովհետև ստեղծվածի իրական ու հիմնական պատճառներից է նաև ներքաղաքական իրավիճակը: «Այդ պատճառներից է նաև իշխող քաղաքական խմբակի կործանարար վարքագծի շարունակությունը, որը հստակ ծանրագույն հետևանքներ է ունեցել նաև հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Այդ վարքագծի հետևանքները շատ կոնկրետ ազդեցություն ունեն նաև տնտեսության և սոցիալական վիճակի վրա»,-«Փաստի» հետ զրույցում շեշտեց Թ. Ավետիսյանը: Նրա խոսքով, թե՛ համավարակը, թե՛ պատերազմը հետևանքների իմաստով գործոն էին. «Որքան ուժ ուներ, համավարակը թողեց իր հետևանքները, որովհետև, ըստ էության, պետական կառավարումը ու պետության «հակաճգնաժամային» գործողությունները ոչ թե մեղմեցին, այլ նպաստեցին այդ հետևանքներին:

Այդ գործողություններն իրավիճակին համարժեք չէին և ոչ էլ հստակ ու ժամանակին էին: Բնականաբար, բյուջեի ռեսուրսները ծախսեցինք առանց արդյունքի: Հիմա չկա գումարը, չկա արդյունքը: Ստացվում է՝ փոշիացրեցինք այդ գումարները, որոնք խիստ անհրաժեշտ են: Նկատի ունենանք նաև այն, որ այդ գումարներն էապես կրճատվում են՝ պետական բյուջեի հարկային եկամուտների տեսքով: Մենք սոցիալական ու տնտեսական առումով բավականին վտանգավոր վիճակում ենք, որովհետև, այսպես կոչված, քաղաքական պատասխանատու խմբակն այսօր իր վտանգավոր ձեռքը մեկնում է դեպի ապագա: Այսինքն, փորձում են քաղաքական ու նեղանձնական շահերից դրդված «լուծումներ» բերել՝ մեծացնելով արտաքին պարտքը, առանց հասկանալու սոցիալական նախաձեռնություններ անել՝ ավելի խորացնելով ներքին անկայունությունը:

Պետական ռեզերվներից արտարժույթ են վաճառում, որ ազգային արժույթի արժեզրկումն ինչ-որ չափով մեղմեն, մինչդեռ դա շատ կոնկրետ պետական ծախս է, իսկ մեր ռեզերվներն էլ անվերջ չեն: Դրանք մեր երկրի վճարունակության և, ընդհանրապես, երկրի ֆինանսական կայունության կարևոր ցուցանիշ են, ինչը հաշվի չի առնվում»: Թ. Ավետիսյանը հավելեց, որ արտաքին պարտքի ավելացումը և դրա սպասարկումը տնտեսության հետագա զարգացման հաշվին է տեղի ունենալու. «Ամեն ինչ անում են զուտ իրենց իշխանությունը պահելու համար, ինչն ակնհայտ է նաև մեր արտաքին գործընկերներին: Այսպիսի պարագայում, բնականաբար, ծիծաղելի է խոսել ներդրումների մասին: Երկրի ներսում իրականացվող քայլերն արդեն ոչ միայն երկրի ներսում, այլև արտաքին գործընկերների համար են անհասկանալի:

Բնականաբար, ինչ-որ պահի անգամ արտաքին պարտքով ռեսուրսներ գրավելու առումով ենք դժվարություն ունենալու, ինչն արդեն սոցիալական կոլապսի կբերի, որովհետև իրականում մեծ հարց է՝ արդյոք կարողանալո՞ւ են այսպիսի վիճակում կատարել պետության սոցիալական հիմնական պարտավորությունները, որոնց թվում նաև թոշակ, նպաստ, պետական աշխատավարձեր տալն է: Իսկ ֆինանսական համակարգը կայուն քայլերով մտնում է ճգնաժամի մեջ. մի կողմից՝ արժույթի փոխարժեքի արժեզրկումն է շարունակվում, ու այս առումով վերջին մեկուկես-երկու ամսվա ընթացքում արդեն տասը տոկոսին ենք մոտեցել: Բացի այդ, հատկապես փոքր ու միջին բիզնեսին տրամադրված վարկերի վերադարձը ու դրանց տոկոսների վճարումները մեծ ռիսկի տակ են: Հաշվի առնենք նաև այն բանկերի հանգամանքը, որոնք ֆինանսավորել են Արցախի Հանրապետության տնտեսվարողներին»:

Մեր զրուցակցի խոսքով, նման պարագայում պատասխանատուներն ընդամենը դիտորդի դերում են հանդես գալիս: «Ինչ-որ պոպուլիստական նախաձեռնություններով, հայտարարություններով են հանդես գալիս, որոնք որևէ կերպ խնդիրների լուծմանը չեն նպաստում, այլ՝ ընդհակառակը: Իսկ որքան խնդիրները խորանում են, այնքան այս խմբակն ավելացնում է իր պոպուլիզմի չափաքանակը: Յուրաքանչյուր ժամ իրենք կտրվում են իրականությունից, ինչն ակնհայտ է: Հիմա ի՞նչ ենք տեսնում խանութներում ու վաճառակետերում՝ առաջին անհրաժեշտության ապրանքների էական գնաճ:

Շաքարավազը, հացամթերքը, ձեթը, ձուն, առաջին անհրաժեշտության այլ մթերքները թանկացել են: Մյուս կողմից՝ հասկանալի է այդ գնաճը, որովհետև կան դրան նպաստող բոլոր գործոնները, որոնք գնալով խորանում են: Կարող ենք դիտարկել նույն ազգային արժույթի արժեզրկումը, նաև տնտեսության անկումը, պետական պարտքի ավելացումը ու մնացած բոլոր գործոնները: Ինչևէ, հիմա գնաճը կա, բայց մարդկանց հրամցվում է, թե վիճակագրությամբ այն 1,6 տոկոս է, որ այդ ցուցանիշը շատ նվազ է ու կառավարելի: Սա ոչ միայն վտանգավոր պոպուլիզմ է, այլ ինքնին վտանգավոր է, որովհետև մարդկանց մոտ առաջացնում են իրավիճակին ոչ համարժեք սպասումներ:

Իրականում, իհարկե, գնաճը 1,6 տոկոս չէ: Առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ ընդհուպ մինչև 20 տոկոսով են թանկացել, և այդ միտումը շարունակվում է: Այսպիսի իրավիճակում կարևոր է փաստել նաև, որ մարդկանց անվանական եկամուտները չեն աճել: Այսինքն, մարդկանց իրական եկամուտները նվազում են, որովհետև ազգային արժույթի գնողունակությունը նվազում է: Բացի այն, որ գները բարձրացել են, նաև պետք է փաստենք, որ մարդկանց եկամուտները չեն ավելացել, և իրենց նախագծած 2021թ. բյուջեում էլ ավելացում չկա: Ընդհանուր առմամբ, կոնկրետ աղքատության մակարդակի մեծացման, այդ թվում՝ ծայրահեղ աղքատության մեծացման ճանապարհով ենք գնում: Ասում են՝ ինչ-որ մեթոդով ենք հաշվել, որ գնաճը 1,6 տոկոս է: Դե, գիտեք, այսպիսի պարագայում այդ մեթոդը շարքային քաղաքացուն հետաքրքիր չէ, որովհետև շարքային քաղաքացին լսում է 1,6 տոկոս թանկացման մասին, բայց մտնում է խանութ ու տեսնում, որ մի շիշ ձեթը 650 դրամից դարձել է 900 դրամ:

Բոլորն էլ հաշվել գիտեն ու բոլորն էլ իրենց եկամուտների չափը գիտեն: Մարդիկ տեսնում են, որ եթե նախկինում ինչ-որ քանակի օրերի համար այդ եկամուտը բավարարում էր գոնե սննդի ու առաջին անհրաժեշտության ապրանքների համար, ապա այսօր այն էապես կրճատվել է: Սա փաստ է և միանշանակ է, որ 2020 թվականը փակելու ենք աղքատության մակարդակի էական ավելացմամբ: 2019 թ.-ին աղքատության մակարդակը ավելի քան 26 տոկոս էր, որը 2018թ. համեմատ աճել էր շուրջ 3 տոկոսով: Իսկ հիմա արդեն յուրաքանչյուր երրորդ քաղաքացին մեր երկրում աղքատ է լինելու»,-ասաց տնտեսագետը՝ նկատելով, որ այս ամենին հակազդող գործողություններ չկան: «Իսկ գնաճն աղքատության մակարդակի վրա ազդող հիմնական գործոններից է: Աղքատության մակարդակը պայմանավորվում է մարկանց իրական եկամուտներով: Երբ անվանական եկամուտը չի աճում, գնաճը բարձրանում է, նման պարագայում պարզ է, չէ՞, ինչպիսի «ելք» է լինելու:

Հաշվի առնենք նաև, որ Արցախի Հանրապետությունից մեր բազմաթիվ հայրենակիցներ, փաստացի, այսօր կորցրել են ամեն ինչ: Կորցրել են իրենց բնակարանը, իրենց ամբողջ գույքը, աշխատանքը կամ բիզնեսը, եկամուտները, և իրենց ընտանիքները հայտնվել են դժվարին իրավիճակում: Մեծ հաշվով, այդ մարդիկ արդեն աղքատության մեջ են: Այսպիսի պարագայում դժվար է, ավելին՝ անհնար է հասկանալ, թե ինչ են մտածում կառավարության անդամները կամ ի՞նչ ծրագրեր են առաջադրում: 2021թ. բյուջեն ընդամենը ընթացիկ, իներցիոն ինչ-որ փաստաթուղթ էր, որը բերեցին, լուրջ դեմքերով քննարկեցին և ընդունեցին: 2021թ. պետական բյուջեն և այն իրական կյանքը, որը կա ու տեսանելի է նաև վաղը, ընդհանրապես իրար հետ աղերս չունեն: Այդ բյուջեն կապ չունի այսօրվա խնդիրների, նոր մարտահրավերների հետ:

Այսպիսին է իրավիճակը: Ունենք աթոռներին կառչած պոպուլիստներ, որոնք իրենց հայրենադավությունը բոլոր ոլորտներում են ցույց տալիս՝ սկսած պատերազմի դաշտից վերջացրած ներքին տնտեսական վիճակով ու աշխարհաքաղաքական հարաբերություններով: Ընդհանուր առմամբ, եթե մենք ունենանք այսպիսի շարունակվող վիճակ, մոտ ապագայում հանրային կյանքի բոլոր ոլորտներում կոլապս է սպասվում»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասինՌուսաստանը պատրաստ է տրանսպորտային հարցերում օգնել Երևանին և Բաքվին. ԼավրովԾովասարում բախվել են համագյուղացիների վարած «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱվետիք Չալաբյանի դեմ հարուցել էին խայտառակ, ամբողջությամբ ապօրինի մի գործ, որ չես կարող անտարբեր անցնել. ԱլեքսանյանՖԻՖԱ-ն չի պլանավորում ծխի պատճառով հետաձգել ԱԱ եզրափակիչըՖրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալովԿոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պարցիենտ է բուժում ստանում․ ԱՆՀնդկաստանը ուղեծիր է դուրս բերել իր առաջին մասնավոր մշակված հրթիռըՀայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարումՀայաստանում բալի տեսակավորման նոր համակարգը կապահովի արտահանման համար ավելի բարձր որակ Մի լուսանկար, որը դարձավ պատմություն․ Մեսսին ու Յամալը՝ մանկությունից մինչև աշխարհի գլխավոր բեմ Ընկերությունները կապարակնքելը վատ պրակտիկա է. Հրայր ԿամենդատյանԱրարատի գագաթին հնչեց հայկական դհոլըՏուժածներ, հրդեհ և փրկարարական աշխատանքներ․ Wildberries-ի պահեստների շուրջ նոր մանրամասներ Ինչպե՞ս պաշտպանվել և ի՞նչ անել օձ տեսնելիս. մասնագետի խորհուրդները Չորս հայ կինոգործիչներ ընտրվել են Կաննի կինոփառատոնի «Քննադատների շաբաթ Next Step Studio» ծրագրի համար Ինչի՞ց են թունավորվել Բյուրեղավանի բնակիչները, քանի՞ հիվանդ է դիմել Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 5,000-ը Trust Way. վստահելի լոգիստիկ գործընկեր՝ ավելի քան 250 գործընկերոջ համար Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին Նովոսիբիրսկի մարզում երկրաշարժ է տեղի ունեցել Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զnրքերի դուրսբերման հարցը երկրի հարավից Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով Ընդդիմությունն այսօր պետք է կատարի «քաղաքական զսպաշապիկի» դեր. Արեգ ՍավգուլյանԳաղափարը չի կարելի մոռանալ, իսկ հավատը՝ կոտրել. Ցոլակ ԱկոպյանԲաքվի նոր ռազմավարությունը․ դրա համար միլիոններ է ծախսումՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երկնաքերերի ռեկորդների ժամանակաշրջանը. ե՞րբ և ինչո՞ւ մարդիկ սկսեցին գերբարձր շենքեր կառուցել. «Փաստ»Եթե Թրամփը կարծում էր, որ Իրանի հետ hրադադարի հուշագիրն իրեն հնարավորություն կտա հանգիստ անցկացնել ԱՄՆ միջանկյալ ընտրությունները, կարծես սխալվել է․ Զաքարյան Հայաստանն ունի թույլ իշխանություն, և բոլորը հօգուտ իրենց փորձում են դա ծառայեցնել. Արմեն ՄանվելյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 հուլիսի). Հայտարարվել է համազգային կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության մասին. «Փաստ»Հայ ժողովուրդն առաջինն ինքն իրեն և իր պետությունը պետք է սիրի և գնահատի. Արսեն ԳրիգորյանՌուսաստանուոմ երկարացրել են պերովսկիտային արևային վահանակի կյանքի տևողությունը. 1800 ժամ աշխատանք և 99% արդյունավետություն Քաղաքական ուժերը վերադառնում են համայնքներ․ ի՞նչ է փոխվում ԶՊՄԿ-ն հերթական անգամ նշեց ոլորտի գլխավոր մասնագիտական տոնը՝ Հանքագործի և մետալուրգի օրըԻ՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ ադրբեջանագետ «Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ»Գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտվել է 2288 հանցագործություն Ի սկզբանե ձախողման դատապարտված նախաձեռնություն. ի՞նչ կապ ունեն չորս երկրներն իրար հետ. «Փաստ»Երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում․ Աբրահամյան Շուտով այս օդը մեզ կկործանիԿվճարի՞, արդյոք, Հայաստանն իր ունեցած պարտքը. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման մասին Թուրքիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել«Մա՛մ, միշտ կհիշես, որ Արամի մաման ես, քեզ ձիգ կպահես». Արամ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... երկու ամիս անց. «Փաստ»Լարսը բաց է Տարադրամի փոխարժեքները հուլիսի 18-ին Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ»