Այլևս սխալվելու շանս չկա. եկել է պայքարի ժամանակը. Արման Վարդանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դարեր ի վեր ցավ ու տառապանք տեսած մեր հայ ժողովրդի օրացույցում ևս մեկ սգո օր ավելացավ։
Եռաբլուրում հանգչող հերոսների թիվը բազմապատկվեց, մեր վիշտը մեծացավ, ու նորից կոտրված, անուժ ու անօգնական մնաց հայը․․․
Բայց ո՞րն է լինելու մեր ապրելաձևը, մնալո՞ւ ենք զոհի հոգեբանության մեջ, թե՞ առաջ ենք գնալու և բռնելու ենք զարգացման ճանապարհն ու կրթվելու ենք, անվերջ կրթվելու և հզորանալու։
Միայն հզոր բանակ ու առողջ հասարակություն ունենալու դեպքում կկանխվեն պատերազմական աղետները։ Մենք մեր հոգևոր և քրիստոնեական արժեքներով, կամքով ու ժամանակակից սպառազինության ուժով պետք է այլևս բացառենք մեզ հետ պատերազմի լեզվով խոսելու՝ հարևանների ձեռագիրը։
Սա սգո և ցասման օր է, սա կյանքը վերաիմաստավորելու և արժևորելու մեկնարկ է։ Այսօրվանից պետք է միայն մտածող մարդը լինի որոշում կայացնող, իսկ հանրությունը զերծ մնա ամբոխահաճո գործընթացներից։
Այլևս սխալվելու շանս չկա։ Եկել է պայքարի ժամանակը»։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



