Հին Շենում շրջափակման մեջ հայտնված 72 շիրակցի կամավորները տուն են վերադարձել
ԲԼՈԳՇուշիի շրջանի Հին Շենում շրջափակման մեջ հայտնված Շիրակի մարզի 72 կամավորները տուն են վերադարձել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը։
«Այնտեղ ամեն ինչ նորմալ է, ճանապարհները բաց են խաղապահներն էլ իրենց տեղում։
Շիրակի մարզի 72 հոգանոց խումբը ճանապարհվեց դեպի տուն։ Ամեն ինչ կարգին է, և հերթափոխն էլ հավուր պատշաճի կազմակերված էր։ Բոլորին տեսել ենք, բոլորն էլ լավ էին և ժամերի ընթացքում կլինեն մարզում։ Խնդրում եմ ուշադիր լինեք տեղեկատվության տարածման հարցում»,- գրել է Հովսեփյանը։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



