Արցախում ռուս սպա է մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNewsarm.live-ը գրում է
Արցախի Շուշի քաղաքում մահացել է Միջազգային հակաականային կենտրոնի ականազերծող խմբի սպան: Այս մասին հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Հոդվածը վերցրել ենք «РИА Новости»-ից:
«Շուշիի բնակավայրի տարածքում ճանապարհային հատվածի ականազերծման ժամանակ պայթուցիկ սարք է պայթել»,- նշել է գերատեսչությունը:
Պայթյունի արդյունքում զինծառայողը ծանր վիրավորվել է: Նրան շտապ բժշկական օգնություն են ցուցաբերել, սակայն հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին սպան մահացել է ստացած վնասվածքներից:
ՌԴ պաշտպանության նախարարությունը նշել է, որ զինծառայողի ընտանիքին կտրամադրվի ողջ հնարավոր և անհրաժեշտ օգնությունն ու աջակցությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



