ՌԴ-ից մարդասիրական օգնության ևս 7 վագոն է ժամանել ԼՂ․ ՌԴ ԱԻՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ-ից մարդասիրական օգնության ևս յոթ վագոն է ժամանել Լեռնային Ղարաբաղ, Ռուսաստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությանը հղումով գրում է ria.ru-ն։
«Դեկտեմբերի 19-ին Ռուսաստանի ԱԻՆ համահավաք խմբավորման մասնագետները բեռնաթափել են ՌԴ-ից հումանիտար օգնություն տեղափոխած յոթ երկաթուղային վագոն», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ավելի ուշ հումանիտար օգնությունը կբաշխվի տարածաշրջանի տարբեր բնակավայրերին։
«Սա մարդասիրական օգնության երկրորդ մասն է, որը ՌԴ ԱԻՆ-ն ստացել է երկաթուղով։ Այս պահին ժամանել է 54 վագոններից 9-ը», - նշվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԻՆ-ը 1,2 հազար տոննա մարդասիրական օգնության 54 վագոն կուղարկի Լեռնային Ղարաբաղ:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



