Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ռուստամ Գասպարյանը, որը զոհվեց իր որդու հետ, շտապում էր Երեւան՝ հաշվեհարդար տեսնելու Նիկոլ Փաշինյանի հետ». Բագրատյանը՝ «դավաճանական ծրագրի» մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Կան բացահայտ սխալներ Շուշիի դեպքում, բայց կան նաեւ դավաճանական դրվագներ, ընդհուպ մինչեւ խոշոր գումարի մասով հակառակորդի հետ պայմանավորվելու խնդիր: Առնվազն երկու մարդու նկատմամբ ես տեսնում եմ դավաճանական լուրջ հիմքեր: Առաջինը եւ հիմնականը, իհարկե, Նիկոլ Փաշինյանն է»,- այսօր «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում հայտարարեց «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նա մեղադրում է Փաշինյանին, որ ձեռքի տակ զենք է ունեցել ու չի օգտագործել. «Խոսքը մասնավորապես մեր միջուկային թափոնների մասին է, որը մի ժամում կարող էր կանգնեցնել ադրբեջանա-թուրքական բանակի առաջընթացը: Չի արել: Ասվել է իրեն այդ մասին: Չգիտեմ ինչի չի արվել…Երբ որ ես սեպտեմբերի 28-ին Ղարաբաղում էի, Ղարաբաղի ղեկավարությունը նստած՝ գիշերը ես ասել եմ՝ ունեք մի խնդիր, հեռացրեք Նիկոլ Փաշինյանին, մենք այստեղ չունենք ադրբեջանական բանակի խնդիր: Նրանք արդեն զգացել էին, թե ինչ են անում ԱԹՍ-ները:

Կարող են վկայել, որ ես դա ասել եմ Ղարաբաղի ամբողջ ղեկավարության ներսում: Նրանք ասել են՝ այնուամենայնիվ, եթե Նիկոլ Փաշինյանը գնա, հակառակորդը շարունակի գրոհը, այս կրակը, որ թափում է երկնքից, շատ հստակ ունենք պաշտպանության ծրագիր: Վերջապես մենք ունենք մի բան, որ հակառակորդը չունի: Սրանից արդեն դավաճանության հոտ է գալիս: Նիկոլ Փաշինյանի դավաճանության հոդվածը կապված է նաեւ նրա հետ, որ ինքը հյուսիսը պահում է, հարավում կարծես պայմանավորվածություն ուներ՝ հարավով կգան, սիրուն կմտնեն Շուշի, այնտեղ կկանգնեն:

Հարավում անընդհատ ասել է նահանջեք, ընդ որում, շատ հախուռն է կազմակերպել այդ նահանջը. Մի զորամաս մտել է մի զորամասի թիկունքը՝ ստեղծելով խուճապ: Մեր ունեցած նախնական տեղեկություններով, Ռուստամ Գասպարյանը, որը զոհվեց իր որդու հետ, շտապում էր Երեւան՝ հաշվեհարդար տեսնելու Նիկոլ Փաշինյանի հետ: Այդպիսի արտահայտություններ եղել են նաեւ գործող կենդանի հրամանատարների կողմից»: Հրանտ Բագրատյանը, որպես «Փաշինյանի դավաճանական ծրագրի» ապացույց, տեսնում է հետեւյալը. «Երբ որ Ռուսաստանը Նիկոլին վերջին անգամ հոկտեմբերի 19-ին ասում է՝ Շուշին, բան ձերն է, կիսում ենք ինչ գրավել՝ գրավել են, Փաշինյանը չի համաձայնում այսինքն, իրենք՝ Ալիեւ-Փաշինյան-Պուտին, քննարկում էին հարցը, բայց ես ենթադրում եմ, որ Փաշինյանը ունեցել է Ալիեւի հետ կապ եւ պայմանավորվածություն՝ Շուշին հանձնելու վերաբերյալ:

Եղե՞լ է դրա համար փոխհատուցում, կաշառք՝ դա արդեն նախաքննական մարմինների խնդիր է: Տարօրինակ է, որ ասեն՝ պահիր քեզ քաղաքը, ինքն ասի՝ չէ, վերցրու: Պուտինն ասել է Շուշին պահր քեզ, բա չասա՞ց՝ Շուշին դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր»: Երկրորդ մարդը, որին Բագրատյանը մեղադրում է դավաճանության մեջ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է. «Այդ մարդուց ամեն բան սպասելի է»:


Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Ես բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը, ես պարզապես պաշտում եմ նրան․ Անրին՝ Յամալի մասին Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանՄերկելը բացահայտել է 2019 թվականին իր դողի նոպաների պատճառը