Արցախում այսօրվա դրությամբ որևէ լուրջ միջադեպ չի թույլատրվել․ Սերգեյ Շոյգու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրցախում ռուս խաղաղապահների ներկայության ժամանակ լուրջ միջադեպեր չեն թույլատրվել: Այս մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Այսօրվա դրությամբ որևէ լուրջ միջադեպ չի թույլատրվել: Բաց է ու աջակցություն է ստանում Լաչինի միջանցքով քաղաքացիական ավտոտրանսպորտի տեղաշարժի անվտանգությունը»,-ասել է նա:
Շոյգուն ասել է, որ ռուս խաղաղապահների ղեկավարությամբ տեղի է ունեցել «բոլորը բոլորի դիմաց» գերիների փոխանակում հայկական ու ադրբեջանական կողմերի միջև:
Բացի դրանից, տեղի է ունեցել նաև դիակների փոխանակում:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



