Բժշկական համալսարանի որոշ դասախոսներ միանալու են դասադուլին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այո, Բժշկական համալսարանում կան դասախոսներ, աշխատակիցներ ովքեր տեղեկացրել են, որ միանալու են 2020 թ. դեկտեմբերի 22-ի դասադուլին և դա իրենց սահմանադրական իրավունքն է, և որևէ մեկն իրավասություն չունի այդ իրավունքը վերցնել մարդկանցից։
Ամենակարևորը՝ բուհն ապաքաղաքական կառույց է, և բուհի վարչակազմը երբևէ վարչական լծակ չի կիրառել և չի էլ կիրառի իր աշխատակիցների նկատմամբ։ Որպես օրինակ ասեմ, ո՛չ 2018 թվականին, ո՛չ էլ հիմա բուհի կողմից որևէ ուղղորդված գործողություն չի իրականացվել և չի իրականացվելու։ Իսկ մարդիկ ազատ են իրենց իրավունքներն իրացնելու հարցում»։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



