61 օր անհայտության մեջ գտնվող եւս 2 քաղաքացի է հայտնաբերվել. Արցախի ԱԻՊԾ (ֆոտո)
ՖՈՏՈ61 օր անհայտության մեջ գտնվող եւս 2 քաղաքացի է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։
«61 օր անհայտության մեջ գտնվող եւս 2 քաղաքացի է հայտնաբերվել.
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերված 2 քաղաքացի՝ հայր եւ որդի Միքայել եւ Գեղամ Պետրոսյանները, ռուս խաղաղապահների եւ կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ քիչ առաջ տեղափոխվել են Ստեփանակերտ:
ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը եւ ՊԲ գեներալ-մայոր Աշոտ Բալասանյանը նրանց դիմավորել եւ ուղեկցել են հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ Պետրոսյանները համապատասխան բուժօգնություն կստանան:
Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմին՝ հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի գլխավորությամբ, ՊԲ գեներալ-մայոր Աշոտ Բալասանյանին եւ որոնողական աշխատանքներ իրականացնող խմբի ուղեկցողներին:
ԱԻ ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը նշել է, որ որոնողական աշխատանքները կրում են ամենօրյա բնույթ եւ գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերն ու լծակները՝ անհետ կորած զինծառայողներին եւ քաղաքացիներին հայտնաբերելու համար»,- հայտնում են Արցախի ԱԻՊԾ։