Լինեկեր. Մեսիի այս ռեկորդն այլևս չի գերազանցվի
ՍՊՈՐՏ«Բարսելոնայի» եւ Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերն անդրադարձել է կատալոնական ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի պատմական ռեկորդին: Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի խաղում (3։0) գրավելով «Վալյադոլիդի» դարպասը՝ 33-ամյա Մեսին 644-րդ գոլն էր խփել «Բարսելոնայում» և մեկ ակումբում խփած գոլերի քանակով գերազանցել բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեի ռեկորդը։
«Դա ռեկորդ է, որը ոչ ոք չէր կարողանում գերազանցել: Այն այլևս ոչ ոք չի գերազանցի»,- թվիթերյան էջում գրել է անգլիացին:
Հիշեցնենք, որ Պելեն 1956-1974-ին բրազիլական «Սանտոսի» կազմում խփել է 643 գոլ։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



