Մահացել է կինոռեժիսոր Ռուբեն Գրիգորյանը
ՄՇԱԿՈՒՅԹՄահացել է կինոռեժիսոր, Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության անդամ Ռուբեն Գրիգորյանը: Այս մասին տեղեկացնում են Կինեմատոգրաֆիստների միությունից:
«Հանկարծամահ է եղել իր սիրելի աշխատավայրում՝ Թատրոնի և կինոյի պետական ինտիտուտում, որը Ռուբենի հնարավորությունն էր իր սիրելի երիտասարդությանը տալու այն, ինչ ինքն ուներ՝ գիտելիքներ, կենսափորձ, կյանքի դասեր, կինոյի դասեր, վարպետության դասեր…
Ռուբենն այն բացառիկ անհատներից էր, որ իրեն հատուկ լռությամբ դեպի մեծ կինո էր տանում այն երիտասարդներին, որոնք ընտրել էին կյանքի այդ ուղին ու կարիք ունեին հոգատար ձեռքի, ընկերոջ, ուսուցչի, գաղափարակցի, ոգևորողի»,- ասվում է Միության Ֆեյսբուքի գրառման մեջ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



