Թուրքական բանակի քուրդ զինվորին մեղադրում են քրդերեն երգելու համար (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրքիայի հարավային Ադանա նահանգում քուրդ երիտասարդի դեմ հետաքննություն է սկսվել՝ զինվորական ծառայության ժամանակ զորամասում քրդերեն երգելու, այն նկարահանելու և սոցցանցում տեսանյութը հրապարակելու համար՝ տեղեկացնում է Ermenihaber-ը։
Քրդական Mezopotamya Ajansı լրատվական գործակալությանը զինվորը հայտնել է, թե զորացրվելու հրաման ստանալուց հետո է իմացել, որ զորամասի հրամանատարն իր մասին արձանագրություն է կազմել։
Քուրդ երիտասարդի խոսքով՝ իր դեմ հետաքննություն է սկսվել իբր տեսանյութում զինվորական համազգեստով լինելու պատճառով։ Զինվորը մեղադրվում է նաև «գաղտնի տեղեկությունների արտահոսքի» համար։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



