Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սո­ցի­ալ-տնտե­սա­կան իրա­վի­ճա­կի վա­տաց­մա­նը շու­տով հե­տև­ե­լու է հա­մա­ժո­ղովրդա­կան բո­ղո­քի ան­կա­սե­լի ալիք․ «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանը այնպիսի մի դժվարին իրավիճակում է հայտնվել, որ չի եղել անկախության հռչակումից ի վեր։ Շատ է քննարկվում պարտության արդյունքում տարածքային, մարդկային և նյութական կորուստների հարցը։ Բայց ամենաբարդ հարցն այն է, որ ամեն ինչ դրանով չի սահմանափակվելու։ Բնականաբար, պարտությունն իր հետքն է թողնելու նաև մեր ապագայի վրա։ Եթե երկրի ներկայիս իրավիճակը և գործընթացների միտումը երկար պահպանվեն, ապա Հայաստանը կարող է նույնիսկ տարիներով ուշքի չգալ։ Հատկապես ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ մեր հասարակության ներսում տիրող բարոյահոգեբանական իրավիճակը, մեղմ ասած, ոչ բարվոք է, ինչը որևէ մոտիվացիա չի թողնում հետագա զարգացման համար։

Ընդհանրապես, մարել է ապագայի նկատմամբ հույսը, իսկ իշխանությունները բացարձակապես ի զորու չեն պետությունը դուրս բերել այս ծանր շրջափուլից։ Դրա համար էլ մարդկանց մոտ երկիրը լքելու և արտագաղթելու մտադրություն է նախանշվում։ Մյուս կողմից էլ հակառակորդն այնքան է լկտիացել, որ նորանոր պահանջներ է ներկայացնում և զիջումներ է պարտադրում մեր իշխանությանը, որը լուռ տանում է դրանք։ Իսկ մինչ այդ երկրի զարգացման տեսլականի, ռազմավարության, տնտեսական զարգացման, կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարին և այլ կարևոր հարցերի վերաբերող խնդիրները բարձիթողի վիճակում են։ Դա է պատճառը, որ այսօր հիմնական ընդդիմադիր ուժերը և հանրության մի ստվար հատվածը բողոքի ակցիաների և քաղաքացիական ընդվզումների ճանապարհն է ընտրել։ Եվ ակնկալվում է, որ բողոքի ալիքի աշխարհագրությունը աստիճանաբար կընդլայնվի՝ ընդգրկելով հանրության գերակշիռ մեծամասնությունը։

Խնդիրն այն է, որ հանրության որոշ մասը դեռևս էմոցիաների ազդեցության տակ է և իրապես չի պատկերացնում, թե ինչեր են սպասվում երկրին և անձամբ իրենց։ Մյուս կողմից՝ կա դժգոհների մի ստվար հատված, որը պարզապես փողոց դուրս չի գալիս: Առայժմ: Հիմա առավել հրատապ նշանակություն ունի երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին վերաբերող հարցը։ Մեր ազգային արժույթը՝ դրամը, մտել է անկանոն տատանումների փուլ և սկսել է արժեզրկվել այն պարագայում, երբ աշխարհում ամերիկյան դոլարը թուլացնում է իր դիրքերը, և ազգային արժույթները սկսել են արժևորվել դոլարի նկատմամբ։ Հայաստանի պետական պարտքն արդեն անցել է վտանգավոր սահմանագիծը և շարունակում է ավելանալ։ Տնտեսությունը խոր անկում է ապրում, տնտեսվարողների վիճակը գնալով ավելի է բարդանում։ Հայկական արտադրության ապրանքները հաճախ չեն դիմանում ներմուծվող ապրանքների ճնշմանը։ Բացի այդ, քաղաքացիները սկսել են ավելի շատ խնայել, նվազել է ընդհանուր առևտրաշրջանառությունը։

Մյուս կողմից էլ երկրում տեղի ունեցող ֆինանսական տեղաշարժերը նոր ռիսկեր են ստեղծում, որ մարդիկ կարող են բանկերից դուրս բերել իրենց ավանդները, ինչը բանկային համակարգը կարող է կոլապսային իրավիճակի առաջ կանգնեցնել։ Սակայն ամենակարևորը դեռ առջևում է։ Քիչ չէ, որ երկրում գնաճային տրամադրություններ են տիրում, մյուս կողմից էլ թանկանում են բնական գազն ու էլեկտրաէներգիան, ինչը հանգեցնելու է ապրանքների և ծառայությունների համընդհանուր թանկացման։ Իսկ այս իրավիճակում նոր ներդրումների մասին խոսելն ուղղակի ավելորդ է։ Գործարարներն էլ վստահություն չունեն երկրի ղեկավարության նկատմամբ, որ կարող է օգնել իրենց կամ բարենպաստ պայմաններ ստեղծել։ Կարճ ասած՝ տեսանելի է, որ ժողովրդի վիճակը ոչ միայն չի բարելավվելու, այլև ավելի է վատթարանալու։

Եվ եթե հիմա մարդկանց մի մասն ինչ-ինչ պատճառներից ելնելով փողոց դուրս չի գալիս, և իշխանությունները հայտարարում են, թե իրենց հրաժարականի համար համաժողովրդական պահանջ չկա, ապա այս ամենի արդյունքում շատ կարճ ժամանակ անց ժողովրդի մեծ մասը դուրս է գալու փողոց և միահամուռ պահանջելու է կառավարության հրաժարականը։ Եթե, իհարկե, մինչ այդ չհասցնեն հրաժարական տալ: Այդ դեպքում ալիքն արդեն անկասելի է լինելու: Այնպես որ, իշխանություններից կամք և վճռականություն է պահանջվում, որպեսզի հասկանան, որ իրենց գնացքն արդեն գնացել է, և կառչելով աթոռից՝ չբարդացնեն իրավիճակը՝ հասցնելով նրան, որ անհամեմատ մեծ թվով մարդիկ դուրս գան փողոց և համաժողովրդական ճնշման ներքո հեռացնեն իրենց։

Արթուր Կարապետյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել Հայրը դանակահարել է իր երկվորյակ երեխաներին և ինքնասպան եղելԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մարդկանց վրա․ 7 վիրավոր կաՀայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումՊուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ Մխիթարյան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվել ԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Տեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակՄինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջՓաշինյանը կմեկնի Թուրքմենստան ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել