Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Եթե թուր­քը խո­սում է խա­ղա­ղու­թյան մա­սին, ապա պա­տե­րազմ կլի­նի». ռուս զին­վո­րա­կան­նե­րը ծայ­րաս­տի­ճան եր­կի­մաստ վի­ճա­կում են․ «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

topcor.ru-ն «Ռուսաստանին կարող են դրդել Ադրբեջանի հետ պատերազմի» վերնագրով հոդվածում գրում է, որ Լեռնային Ղարաբաղում հայերի ռազմական պարտությունից հետո Մոսկվայի և Բաքվի հարաբերություններն այլևս չեն կարող մնալ նույնը: Ընդհանուր առմամբ, ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես և սպասվում էր՝ միայն թե արագացված տեմպերով: Հիմա հարցը միայն այն է, թե ե՞րբ ադրբեջանական զինուժը կսկսի կրակել ռուսների ուղղությամբ: Վերջերս ադրբեջանական հատուկ ջոկատայինները փորձել են վերահսկողություն հաստատել մի քանի հայկական գյուղերի վրա, որոնք հրադադարից հետո մնացել էին նրանց թիկունքում: Քանի որ, ըստ հրադադարի համաձայնագրի, ենթադրաբար Բաքուն դա չպետք է աներ, ռուս խաղաղապահները միջամտել են և դադարեցրել բախումը:

Ի պատասխան դրան՝ Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխխոսնակ Ադիլ Ալիևը սոցցանցի իր էջում տարածել է մի շարք հայտարարություններ «նախնիների բնիկ ադրբեջանական հողերը այլ անվանումներով ներկայացնելու», հասարակության կողմից «Ռուսաստանի խաղաղապահների երկիմաստ ընկալման», ինչպես նաև այն մասին, որ Ադրբեջանը ներկայումս հանդիսանում է «աշխարհի ամենաուժեղ պետություններից մեկը» արտահայտություններով: Չնայած իր ազգանվանը, այս Ալիևը նախագահի ազգականը չէ, բայց նրա եղբայրը՝ գեներալ-գնդապետ Մահարամ Ալիևը, զբաղեցնում է Ադրբեջանի նախագահի օգնականի և նախագահի աշխատակազմի ռազմական գործերի վարչության պետի պաշտոնները: Ընդհանուր առմամբ, Ադիլ Ալիևը, մեղմ ասած, ամենավերջին մարդը չէ հանրապետությունում: Արդյո՞ք սա տաքգլուխ արևելքցու մասնավոր կարծիքն է, թե՞ նրան օգտագործում են որպես ոչ պաշտոնական խոսափող Կրեմլին ակնարկ հաղորդելու համար: Ընդհանրապես, պատճառների մասին, թե ինչու Ղարաբաղում ամեն ինչ ավարտված չէ, շատ է գրվել և խոսվել:

Բաքուն վաղ թե ուշ կփորձի վերցնել ամբողջ Լեռնային Ղարաբաղը, սակայն դրանով, եթե հետևենք նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների տրամաբանությանը, նրա բացված ախորժակը չի սահմանափակվի: Ըստ նրա, Զանգեզուրը (Հայաստանի Սյունիքի մարզը), Գյոկչան (Սևանը) և Իրևանը (մայրաքաղաք Երևանը) իրենց պատմական հողերն են: Դժվար չէ նկատել, որ ադրբեջանցիները նման համարձակություն են ձեռք բերել այն բանից հետո, երբ բացահայտ աջակցություն են ստացել Թուրքիայից, իսկ Ռուսաստանը ինքնահեռացել է ռազմական բախմանը մասնակցությունից: Դա անելու բազմաթիվ պատճառներ են եղել, բայց դա բացասական հետևանքներ է բերել:

Անկարան և Բաքուն իրենց համապատասխան եզրակացություններն արել են Սու -24 ռմբակոծիչի և Մի -24 ուղղաթիռի հետ կապված ողբերգական դեպքերից հետո, երբ պարզվել է, որ Կրեմլի համար առաջնային են խաղաղությունը, բարեկամությունը և «Ակկույու» ատոմակայանի ու «Թուրքական հոսքի» հետ կապված համագործակցությունը: Բայց խաղաղություն չի լինի, քանի որ Անկարային առատաձեռն նվերներով կաշառելու փորձերը նրա կողմից մեկնաբանվում են որպես թուլություն: Այդ մասին հույն հարևաններն ունեն հետևյալ խոսուն միտքը. «Եթե թուրքը խոսում է խաղաղության մասին, ապա պատերազմ կլինի»:

Փաստացի, մի քիչ շուտ կամ մի քիչ ուշ, բայց ադրբեջանական զինուժը, թուրքի աջակցությամբ, կփորձի կրկնել կայծակնային պատերազմը Ղարաբաղի տարածքի մնացորդների համար, կամ նույնիսկ ավելի հեռուն գնալ: Հիմնական հարցն այն է, թե ի՞նչ պետք է անեն այս դեպքում ռուս զինվորականները: Հիշեցնենք, որ Ղարաբաղում տեղակայված է խաղաղապահների մի ամբողջ բրիգադ, բայց առանց ծանր սպառազինության: Եթե հարձակվողները փորձեն շարժվել դեպի Հայաստան, ապա պետք է օգնել որպես ՀԱՊԿ դաշնակից, բայց եթե ռազմական գործողությունները տեղի ունենան չճանաչված հանրապետության մնացորդ տարածքում, ենթադրվում է, որ խաղաղապահները դա պետք է կանխեն, սակայն նրանց իրական կարողությունները խիստ սահմանափակ են:

Եվ չմոռանանք, որ Կրեմլը իրականում չի ցանկանում կռվել Ադրբեջանի հետ և փչացնել հարաբերությունները: Ռուս զինվորականները ծայրաստիճան երկիմաստ վիճակում են: Այստեղ հիմնական հարցն այն է, թե հարձակումը կսկսվի նախքան ռուս խաղաղապահների դուրսբերո՞ւմը, թե՞ դրանից հետո: Հիշեցնենք, որ նրանք տեղակայվել են 5 տարի ժամկետով, բայց ոչինչ չի խանգարի Բաքվին բարձրացնել նրանց շուտ դուրս գալու հարցը, ինչի մասին և ակնարկել է Ադիլ Ալիևը: Եթե Ռուսաստանի ղեկավարությունն իսկապես պատրաստ չէ ադրբեջանցիների դեմ կռվելու, ապա գուցե արժե՞ սկսել աստիճանաբար կրճատել ռազմական կազմը՝ միանգամայն արդարացիորեն պատճառաբանելով դա նման առաքելություն իրականացնելու մեծ ծախսերով: Այդ դեպքում անհրաժեշտ կլինի մեկ անգամ ևս Երևանին Լեռնային Ղարաբաղում մեն-մենակ թողնել Բաքվի հետ և օգնել Հայաստանին ուժեղացնել միայն իր սահմանը:

Բացի դա, թուրքերը կարող են օգտագործել իրենց «վստահված անձանց» միջոցով ռուսների դեմ գործողությունների՝ արդեն Իդլիբում փորձարկված մեթոդը: Ղարաբաղ բերված սիրիացի գրոհայինները շարունակական հարձակումներ գործելով՝ ռուս խաղաղապահների համար կկազմակերպեն երկրորդ «Խմեյմիմ»: Միևնույն ժամանակ, Անկարան ինքը կմնա Մոսկվայի համար «բարեկամ և գործընկեր»: Ինչպե՞ս կարելի է կասեցնել դա: Միայն հրթիռային և ավիացիոն ծանր պատասխան հարվածներով: Բայց պետք է հիշել, որ հարձակումները տեղի են ունենալու Ադրբեջանի տարածքից, և դա Սիրիա չէ, որտեղ ռուսները գտնվում և գործում են պաշտոնական իշխանությունների համաձայնությամբ: Բաքուն կկարողանա մեղադրել Մոսկվային ագրեսիայի մեջ: Եվ այստեղ արժե հիշել Ադիլ Ալիևի թվացյալ հիմար հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը աշխարհի ամենաուժեղ պետություններից մեկն է:

Չմոռանանք, որ Ադրբեջանի թիկունքին Թուրքիան է, որը ՆԱՏՕ-ի անդամ է: Եթե Բաքուն փորձի օգտագործել ՆԱՏՕ-ի ռազմական հզորությունը, դա բոլորովին այլ դասավորվածություն կլինի: Իրոք, եթե Ռուսաստանին սադրեն և ստիպեն հարվածներ հասցնել Ադրբեջանի տարածքին, նախագահ Ալիևը կարող է ՆԱՏՕ-ից օգնություն խնդրել, և դրանում նրան կօգնի նրա ավագ եղբայրը՝ նախագահ Էրդողանը: Իսկ ՆԱՏՕ-ի առկայությունը Կասպից ծովում և Հարավային Կովկասում ոչ մի դեպքում լավ չէ Ռուսաստանի համար: Բացի դա, եթե «սուլթանը» մտադիր է շարունակել պանթուրքիստական նախագիծը, Ադրբեջանը արագորեն Թուրքիայի կողմից ինտեգրվելու է Մեծ Թուրանի բանակի մեջ: Ե՛վ այսպես, և՛ այնպես ամեն ինչ վատ է ստացվում Ռուսաստանի համար...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ` հաղթելով Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին․ ԱԱ Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունիԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին 75-ամյա գողին գտնելու համար 69 մլն դրամ են խոստացելԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա Իրանի դեմ ուղղված ագրեսիան Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել «Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջև Ֆրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը Եվրոպայում Ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան Հայտնաբերվել է վիտամին D-ի անբավարարության դեմ պայքարի զարմանալի միջոցԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններում Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ը Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե Հովհաննիսյան Գերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. Մերց Զելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանը Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 24-ամյա ուսուցչուհին փորձել է փրկել զուգարանում մնացած աշակերտուհուն և ինքն է մահացելԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը Թրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNN Գերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերի Գազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-ն ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասին Մենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. Նեթանյահու