Աղբի մեջ հայտնաբերված կատուն «նշանակվել է» փոխնախարար
ԼԱՅՖՈւլյանովսկում թափոնների տեսակավորման գործարանում փրկված կատուն տեղափոխվել է շրջանի Բնության և էկոնոմիկայի նախարարություն։ Նա կզբաղեցնի վայրի բնության պահպանության նախարարի տեղակալի «ձևական» պաշտոնը, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ Ուլյանովսկի «Գորկոմխոզի» աշխատողները փրկել էին կատվին աղբի տեսակավորման գծում, որտեղից նա կարող էր ընկնել տարանջատիչի մեջ: Աշխատակիցներից մեկը, որը պատրաստում էր աղբը հետագա տեսակավորման համար, բացել էր աղբի տոպրակը, որի մեջ գտել էր կենդանուն: «Ուլյանովսկի շրջանի բնության և ցիկլային էկոնոմիկայի նախարար Գյուլնարա Ռախմատուլինան հանդես է եկել կատվին հատուկ բաժին տեղափոխելու նախաձեռնությամբ: Այնուհետև վարչության կառուցվածքում ներդրվել է շրջանի «Բնության և ցիկլային էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոն» վայրի բնության պահպանության համար, որը կզբաղեցնի փրկված կատուն», - ասվում է հաղորդագրության մեջ: