Ռուսական ուժերը նոր ռազմաբազա են տեղակայել Ռաքքայի մոտակայքում. SOHR
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR), հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ ռուսական ուժերը Սիրիայում նոր ռազմաբազա են տեղակայել Ռաքքա քաղաքից հյուսիս ընկած Այն Իսա շրջանի Կալտա գյուղում:
Միևնույն ժամանակ նշվում է, որ վերսկսվել են ռազմական բախումները «Սիրիական դեմոկրատական ուժեր» զորամիավորման և թրքամետ խմբավորումների միջև, որոնք հրթիռային հարվածներ են փոխանակել այդ շրջանի երկու գյուղերում:
Սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով՝ ռուսական ուժերը զինտեխնիկա և այլ սարքավորումներ տեղափոխող 22 բեռնատարից բաղկացած շարասյուն են բերել նոր բազայի տարածք:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում



