Բերձորի, Աղավնոյի, Ներքին Սուսի, Կալերի բնակիչները չեն օգտվի կորցրած տարածքներում հաշվառվածներին տրվող դրամական օգնությունից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔաշաթաղի Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս, Կալեր համայնքների բնակիչները չեն օգտվելու կորցրած տարածքներում հաշվառված քաղաքացիներին տրվող միանվագ դրամական օգնության ծրագրից, քանի որ այդ տարածքները չեն անցել Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ, այս մասին տեղեկացրել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
«Վերոնշյալ ծրագրով սահմանված դրամական աջակցության չափը կազմում է 300 հազար ՀՀ դրամ: Քաշաթաղի Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս, Կալեր համայնքների բնակիչները նույնչափ դրամական աջակցություն են ստանալու այլ ծրագրով, որն այս պահին վերջնական ճշտման փուլում է: Առաջիկա օրերին կտեղեկացնենք ծրագրից օգտվելու կարգի մասին»,- մասնավորապես նշված է նախարարության հաղորդագրությունում:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



