«Ծնվել ես, որ իմ մեջ ծնվի արևը». Ավետ Բարսեղյանի գրառումը՝ կնոջ ծննդյան և իրենց ամուսնության 5-ամյակի առթիվ
ԼԱՅՖՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանն Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել կնոջ՝ Անիի հետ՝ նրա ծննդյան և իրենց ամուսնության օրվա առթիվ:
«Սիրո տված բարևն ես ինձ: Ծնվել ես, որ իմ մեջ ծնվի արևը: Շնորհավոր ծնունդդ ու մեր ընտանիքի 5 տարեկանը, Անիս»,-գրել է նա:
Ավետի կինը՝ Անին, ևս գրառում է արել Ինստագրամի իր էջում:
«5 տարի միասին: Ինչքան գնում, այդքան ավելի շատ եմ քեզ սիրում: Երանի ինձ, որ ամեն օր արթնանալիս քեզ եմ տեսնում կողքիս, հավետ իմ Ավետ»,- գրել է Անին:
Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2015 թվականին Պրահայում: Նրանց դուստրը՝ Լուսեն, 4 տարեկան է:






1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



