Երևան, 22.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ձախողում և փլուզում բոլոր ոլորտներում. 2021-ին ենք մոտենում ծանրագույն բեռով․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

2020 թվականը մոտենում է ավարտին։ Այն Հայաստանի համար դժվարին և փորձություններով լի տարի էր։ Եվ սպասվում է, որ գալիք 2021 թվականը ևս հարթ չի լինելու։ Ուստի ժամանակն է ամփոփել մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները՝ հասկանալու, թե ինչպես կարող ենք հաղթահարել այս նոր փորձաշրջանը։

Սոցիալ-տնտեսական վիճակ

Եթե 2019 թվականին Հայաստանին հաջողվեց 7,6 տոկոս տնտեսական աճ գրանցել, ապա 2020 թվականը տնտեսական առումով հաջող չէր, և սպասվում է, որ այս տարին կփակենք մինչև 7 տոկոս անկմամբ։ Իսկ ի՞նչն է պատճառը, որ անցյալ տարվանից եկող տնտեսական աճի միտումը այս տարի դարձավ բացասական։ Նախ՝ կորոնավիրուսի պանդեմիան մեծ հարված հասցրեց տնտեսությանը, երբ երկրում տևական ժամանակ կարանտին էր հայտարարված, որի արդյունքում մարդկային շփումները նվազագույնի հասցվեցին։ Իշխանություններն օրուգիշեր զբաղված էին փիառով ու իմիտացիայով, թե իրենք ժամ առ ժամ հաջողություններ են արձանագրում համավարակի դեմ պայքարում, սակայն իրականում ի զորու չեղան համավարակի դեմ պայքարի հարցում արդյունավետ մեթոդներ որդեգրել։

Եվ, ըստ այդմ, տնտեսական ոլորտի պատասխանատուները չկարողացան տնտեսությունը ադապտացնել նոր իրողություններին և հնարավորինս խթանիչ միջոցառումներ ձեռնարկել առևտրաշրջանառությունը և արտադրությունը խթանելու ուղղությամբ։ Առողջապահական համակարգը սկսեց տնտեսական մեծ ռեսուրսներ խլել, իսկ Փաշինյանի կողմից հռչակված «տնտեսական հեղափոխության» մասին կարգախոսը այդպես էլ մնաց օդում կախված։ Տնտեսության վիճակն ավելի բարդացավ Արցախում սկսված պատերազմի և պարտության արդյունքում։ Եվ հիմա արդեն մուտք ենք գործում տնտեսական շատ խոր ճգնաժամի փուլ, որը սպառնում է գործազրկության ավելացմամբ և արտագաղթի տեմպերի կտրուկ աճով։

Բիզնեսը հայտնվել է անօգնական վիճակում։ Անկում է ապրում մարդկանց գնողունականությունը, անորոշությամբ պայմանավորված՝ քաղաքացիները փորձում են խնայողաբար ծախսել։ Սրան էլ գումարվում է էլեկտրաէներգիայի, գազի թանկացումն ու դրանով պայմանավորված՝ ապրանքների գնաճը։ Այնպես որ, 2021 թվականին տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար բավական մեծ ջանքեր և պրոֆեսիոնալ մոտեցումներ են պահանջվելու։

Իրավական ոլորտ

Անցնող տարին աչքի ընկավ դատական իշխանության նկատմամբ բազմաթիվ ճնշումների դեպքերով։ Իշխանությունները գոհ չէին, որ դատական իշխանության ներսում անկախության տարրեր գոյություն ունեն։ Նրանց հատկապես անհանգստացնում էր ՍԴ-ի ինքնուրույն կարգավիճակը։ Ուստի իշխանության դրդմամբ տեղեկատվական և քարոզչական գրոհներ ձեռնարկվեցին ՍԴ նախագահի և մի շարք անդամների դեմ։ Ի վերջո, իշխանություններն իրենցից կախյալ վիճակում գտնվող ՍԴ ձևավորելու համար որոշեցին մի շարք ՍԴ անդամների թոշակի ուղարկել, իսկ դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին զրկել այդ կարգավիճակից և ձևավորել «իրենց սրտի» ՍԴ-ն։

Իսկ դրա համար ապրիլի 5-ը նշանակվեց որպես սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օր, սակայն հանրաքվեն հետաձգվեց ու այդպես էլ տեղի չունեցավ՝ պատճառաբանելով երկրում առկա համաճարակային իրադրությունը։ Իրականում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրենց ապաշնորհության պատճառով հանրության շրջանում դժգոհություններն աճում են, և չեն կարողանալու համապատասխան քանակությամբ մարդկանց մասնակցություն ապահովել, իշխանությունները հրաժարվեցին հանրաքվեի գաղափարից և ԱԺ-ում հապշտապ կարգով անցկացրին «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագիծը։

Արդյունքում ՍԴ-ում ստեղծվեց ճգնաժամային իրավիճակ, դատարանի նիստերը տևական ժամանակ տեղի չէին ունենում, և հնարավոր չէր լինում ընտրել դատարանի նոր անդամների։ Եվ սա ուշագրավ է այն կոնտեքստում, որ իրավունքի ոլորտի բազմաթիվ մասնագետներ ԱԺ-ի կողմից ընդունված որոշումը համարում են հակասահմանադրական և հակաօրինական։ Իսկ մյուս կողմից էլ իշխանությունները ՍԴ-ի հարցը վերջնականապես լուծելու նպատակով նախաձեռնեցին Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ձևավորումը և սահմանադրական փոփոխությունների նախագծի կազմումը։ Հենց այդ նպատակից էր բխում, որ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները միավորելու և փոխարենը Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգը հավանության արժանացավ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի կողմից։

Սահմանադրական փոփոխությունների համատեքստում այդպես էլ ոչ մի խոսք չեղավ վարչապետի ձեռքում կենտրոնացված չափից ավելի շատ լիազորությունները կրճատելու կամ բաշխելու հարցի մասին։ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ մոռացավ սուպերվարչապետական համակարգից հրաժարվելու և նախագահի ինստիտուտին նոր լիազորություններով օժտելու իր խոստումները։

Քաղաքականություն

Քաղաքականության ոլորտում անցնող տարին աչքի ընկավ դեստրուկտիվ բնույթով։ 2020 թվականի ընթացքում իշխանություններն անհանդուրժողական վերաբերմունք դրսևորեցին յուրաքանչյուր քննադատության և իրենց հասցեին թթու խոսք ասողների նկատմամբ։ Պահպանվեց քաղաքական դաշտի սեգմենտավորումը սևերի ու սպիտակների: Եվ, ըստ այդմ, քաղաքական հետապնդումները մեծ ծավալներ ընդունեցին։ Քրեական գործերի հարուցումն ու մեծ բացահայտումների մասին հայտարարությունները իշխանությունները փորձեցին օգտագործել քաղաքական դիվիդենտներ շահելու և ընդդիմությանը հանրության աչքում վարկաբեկելու նպատակով։ Իսկ ավելի հաճախ այդ ամենն իրականացվեց թատերականացված ձևով։ Կառուցողական քննարկումների բացակայության և քննադատություններն այլ ուղղությամբ տանելու արդյունքում իշխանությունններն ավելի լճացան, իսկ քաղաքական բովանդակությունը լցվեց դատարկ խոսակցություններով և փոխադարձ մեղադրանքներով։

Պետական կառավարում

Յուրաքանչյուր պետության զարգացման ուղղությունները և տեմպերը մեծապես կախված են պետական կառավարման արդյունավետությունից։ Ընդհանուր առմամբ, անցած տարվա ընթացքում մեր պետական կառավարման համակարգի ինստիտուտները կորցրեցին իրենց բուն նշանակությունը և վերածվեցին դեկորացիաների կամ իշխանության նեղ շահերը սպասարկող գործիքի։ Մյուս կողմից էլ Փաշինյանի կողմից կառավարման տարբեր օղակներում շարունակեցին նշանակվել կադրեր, որոնք ոչ միայն փորձ և համապատասխան գիտելիքներ չունեն, այլև հեռու են պետական կառավարման ոլորտից։ Բացի այդ, կառավարման համակարգում իրենց կարևորագույն դերը պահպանեցին այսպես կոչված սորոսականները, որոնք ավելի լայն թափով շարունակեցին իրենց սև գործը՝ արտաքին ուժերի դրդմամբ ազգային արժեքային համակարգի դեմ պայքարը։ Տարին աչքի ընկավ նաև անհասկանալի կադրային տեղաշարժերով։ Հանրությանն այդպես էլ անհայտ մնաց, թե ինչ տրամաբանությամբ են իրականացվում կադրային փոփոխությունները։ Դրա արդյունքում է, որ հատկապես պատերազմից հետո պետական կառավարման համակարգը լիովին պարալիզացված վիճակում է։

Պատերազմ

Տարվա ընթացքում ամենախոշոր իրադարձությունը, թերևս, սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմն էր։ Շատ կարևոր է արձանագրել, որ ռազմական գործողությունների օրերին իշխանությունները հանրությանը հրամցնում էին «հաղթելու ենք» կարգախոսը և ռազմադաշտում տեղի ունեցող իրադարձությունները ներկայացնում էին վարդագույն ակնոցներով։ Բայց հանրությունը լուրջ սթրեսի ենթարկվեց՝ նոյեմբերի 9-ին տեղեկանալով եռակողմ հրադադարի պայմանների և հայկական կողմի կապիտուլ յացիայի մասին։ Եվ ինչպես կարգն է, այսպիսի իրադարձությունների պարագայում պարտված կառավարությունը հրաժարական է տալիս և հեռանում, բայց Փաշինյանը կառչել է աթոռից և ցանկանում է ինչքան հնարավոր է երկարաձգել իր պաշտոնավարումը։ Արդյունքում Թուրքիան և Ադրբեջանը նոր զիջումներ են կորզում Փաշինյանից՝ միաժամանակ միջազգային հանրության աչքում գցելով մեր պետության հեղինակությունը։ Ի վերջո, հաշվի առնենք, որ այս պատերազմը նաև դիվանագիտական պարտության հետևանք էր։

Փաշինյանի իշխանությունը ոչ միայն չկարողացավ զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Իրանի և այլ գործընկերների հետ, այլև ճիշտ գնահատել իրերի վիճակը և մեր ունեցած ռեսուրսները՝ այն պարագայում, երբ ԶՈՒ գլխավոր շտաբն իրեն զգուշացրել էր ռազմական գործողություններում Թուրքիայի անմիջական մասնակցության վտանգի մասին։ Պատերազմի կորուստները շատ ծանր են։ Եվ այս առումով հաջորդ տարին լինելու է պատերազմի հետևանքները հաղթահարելու բարդ ժամանակաշրջան, որի ընթացքում ներկայիս իշխանությունները չեն կարող առաջնորդել հանրությանը։ Դրա համար էլ ընդդիմադիր ուժերը միավորվել են կառավարության հրաժարականի և ժամանակավոր կառավարություն ձևավորելու օրակարգի շուրջ։

Հասարակական հարաբերություններ

Հ ասարակության ներսում առկա մթնոլորտը անցնող տարվա ընթացքում շարունակեց մնալ շիկացած։ Իրական և մասնագիտական քննարկումներին փոխարինեց սոցցանցային իրականությունը, որը լցված էր ատելությամբ և թշնամանքով։ Ողջ տարվա ընթացքում ֆեյսբուքյան իրականությունն աչքի ընկավ շոուներով, հանրային կարծիքի մանիպուլ յացիայով և ֆեյքերի ֆաբրիկաների միջոցով ընդդիմախոսներին հայհոյելով։ Այնպես որ, հասարակական հարաբերություններում հայհոյանքը և ամենավերջին վիրավորանքները դարձան սովորական երևույթ։ Արդյունքում թշնամանքի դոզան այնպիսի չափերով աճեց, որ մենք շատ տհաճ միջադեպերի հանդիպեցինք անգամ խորհրդարանական հանրապետության ամենաբարձր ամբիոնում՝ ԱԺ-ում։

Նիկոլ Փաշինյանը ևս իրական խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու նպատակով հաճախ կիրառում է ատելության բորբոքման մարտավարությունը՝ փորձելով թիրախավորել իր քննադատներին։ Բայց հանրության ներսում կուտակված ատելության էներգիան պարտությունից հետո սկսել է լիովին շրջվել հենց դրա հեղինակների՝ իշխանությունների դեմ։ Այնպես որ, հաջորդ տարվա համար լուրջ խնդիր է լինելու բևեռացված և թշնամանքի արդյունքում տարանջատված հասարակություն ունենալը ինչպես ընդդիմության, այնպես էլ իշխանության համար, քանի դեռ գործուն քայլեր չեն ձեռնարկվում հասարակությանը մեկ օրակարգի շուրջ միավորելու ուղղությամբ։ Ու այս դեպքում էական չէ՝ որ ուժը կլինի ընդդիմություն, որը՝ իշխանություն:

Արթուր Կարապետյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ռոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՄիկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալովԵվրոպական շոգը հացահատիկի շուկային հասցրել է ավելի քան 2 միլիարդ եվրոյի վնաս Աննա Ծատուրյանն առաջին հայուհին է, ով բարձրացավ Լենինի գագաթՈրոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Տղամարդը ընկել է 12-րդ հարկից ընկել է մի աղջկա վրա․ աղջիկը տեղում մահացել է Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանՀայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Ծնվել է Ազատի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան Այնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զինվորին ծեծելով հասցրել են ինքնաuպանության․ մաhացած զինվորի հետքերով․ մանրամասներ Ընդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Հասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԿյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր ԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր