Հայտնի է լիցքավորման ժամանակ սմարթֆոնն օգտագործելու վտանգը
ԼԱՅՖNewsarm.live-ը գրում է
Տեղեկատվական-վերլուծական գործակալության տնօրեն Դենիս Կուսկովը նշել է՝ վտանգավո՞ր է արդյոք լիցքավորման ժամանակ սմարթֆոնի օգտագործումը: Ըստ նրա՝ քիչ հավանական է, որ հեռախոսն այդ պահին կարող է պայթել, սակայն անհրաժեշտ է նվազեցնել այդ ռիսկը: Այս մասին հաղորդել է «Прайм» գործակալությունը:
Փորձագետը նշել է, որ սարքավորման լիցքավորման ժամանակ լիցքավորվող տարրը տաքանում է: Եթե հեռախոսը պաշտպանական ծածկույթ (чехол) ունի, ապա սարքավորման գերտաքացման հավանականությունը մեծ է: Ուստի, անվտանգության տեսանկյունից ավելի լավ է սմարթֆոնն օգտագործել լիցքավորումն ընդհատելով կամ լիցքավորման ավարտից հետո: Կուսկովը՝ որպես պաշտպանության մեկ այլ միջոց, նշել է բարձրախոսով խոսելը, քանի որ այդ դեպքում սմարթֆոնը ձեռքում պահելու անհրաժեշտություն չի լինի:
Բացի այդ, Կուսկովը հիշեցրել է, որ զրույցի կամ համացանցից օգտվելու դեպքում, սմարթֆոնն ավելի երկար կլիցքավորվի:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը