Թուրք զինծառայողները ԼՂ-ում ՌԴ-ի հետ համատեղ դիտորդական կենտրոնում ծառայություն կսկսեն հունվարից. լրատվամիջոցներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի զինված ուժերի զինծառայողները բրիգադային գեներալի հրամանատարությամբ մեկնել են Ադրբեջան: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին շաբաթ օրը հաղորդել էթուրքական NTV հեռուստաալիքը:
Ըստ աղբյուրի՝ նրանք հունվարից պետք է սկսեն ծառայել Ռուսաստանի Դաշնության հետ Լեռնային Ղարաբաղի համատեղ դիտորդական կենտրոնում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



