Լեռնակերտ գյուղ տնակ է այրվել. հրդեհը մարել է 2 մարտական հաշվարկ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 26-ին՝ ժամը 11։25-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնակերտ գյուղում այրվում է տնակ, տեղեկացնում է ԱԻՆ կայքը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լեռնակերտ գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի ձեղնահարկում։
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 12։18-ին, մարել՝ 13։17-ին։
Այրվել են ձեղնահարկի առաստաղը (մոտ 50 քմ) և տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 50 քմ):
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



