Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի բարձր հանդիսապետությամբ Դադիվանքի վանական համալիրում տեղի է ունեցել պսակադրություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի բարձր հանդիսապետությամբ Դադիվանքի վանական համալիրում տեղի ունեցավ Սուրբ պատարագի արարողություն, որը կատարեց հոգեշնորհ Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանը։ Հավարտ Սուրբ պատարագի Պարգև սրբազանը կատարեց պսակադրության արարողություն, որից հետո շնորհավորեց գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով հավատավոր ժողովրդին, ինչպես նաև օրհնեց ու շնորհակալություն հայտնեց ռուս խաղաղապահ զինվորներին իրենց առաքելության համար: Արարողությանը ներկա էին 100-ից ավելի ուխտավորներ։
Դադիվանք վանական համալիր այցելելուց հետո Պարգև սրբազանը ռուս խաղապահ զորքի հոգևորականների հետ այցելեց Գանձասարի վանք։
Այս մասին նշված է ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջում:




1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



