Դադիվանք ազատագրող ազգից վերածվել ենք Դադիվանքում հարսանիքի միջնորդություն հայցող ու դրա համար ուրախացող ազգի. Էդգար Էլբակյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր Դադիվանքում ռուս խաղաղապահների միջամտությամբ հայկական հարսանիք է տեղի ունեցել։ Նորապսակների համար ուրախ եմ և շնորհավորում եմ, իսկ ազգի համար տխրում եմ։
Կապիտուլյացիայի արդյունքում հայկական հարցի արցախյան բաժինը կրկին վերածվեց «հայկական օջախի», «ազգամիջյան համերաշխության» և նմանատիպ այլ բաների առարկայի՝ կորցնելով իր ազգային-քաղաքական բարձրագույն իմաստը, այն է՝ հայոց հողի վրա հայկական պետական տիտղոսի առկայությունը։
Ռուսներին բնավ չեմ մեղադրում, մենք ենք ընտրել ու կերտել այս պարտությունը, որ Դադիվանք ազատագրող ազգից վերածվել ենք Դադիվանքում հարսանիքի միջնորդություն հայցող ու դրա համար ուրախացող ազգի։
Հիմա կարևորը սա ֆիքսելն ու հասկանալն է
Էդգար Էլբակյան

1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



