Երևան, 09.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՆԱՏՕ-ի անդամ երկրների պատվիրակները բարձր են գնահատել Հայաստանի համագործակցությունը դաշինքի հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի գործընկերության եւ համագործակցային անվտանգության կոմիտե + Հայաստան ձեւաչափով նիստը, որը նախագահել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը: Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հայկական պատվիրակությունը գլխավորել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը եւ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) 2014-2015թ. գնահատման զեկույցը:

Փոխնախարար Հովակիմյանն իր ելույթում անդրադարձել է ՀՀ-ՆԱՏՕ քաղաքական երկխոսությանը եւ տարբեր ոլորտներում գործընկերային համագործակցությանը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին: Փոխնախարար Հովակիմյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը 2016թ. ընթացքում շարունակելու հայ խաղաղապահների մասնակցությունը Կոսովոյի եւ Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելություններին:

Իր հերթին փոխնախարար Դավիթ Տոնոյանը խոսել է ՀՀ զինված ուժերում բարեփոխումների ընթացքի, բարեվարքության ամրապնդման ծրագրի իրականացման եւ Զինված ուժերում մարդու իրավունքների ամրապնդմանն ուղղված քայլերի, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող ռազմական կրթության ծրագրերի մասին` շեշտելով նաև նոր ծրագրեր նախաձեռնելու կարեւորությունը:

Նիստի մասնակիցների խնդրանքով հայկական կողմը ներկայացրել է նաեւ ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ շփման գծում տիրող իրավիճակը:

Այնուհետեւ ելույթներով են հանդես եկել ՆԱՏՕ-ի անդամ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչները, ովքեր բարձր են գնահատել Հայաստանի համագործակցությունը դաշինքի հետ բոլոր բնագավառներում եւ իրենց աջակցությունը հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը: Փոխնախարարները պատասխանել են նաեւ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պատվիրակների բազմաթիվ հարցերի:

Նիստից հետո փոխնախարարները հանդիպել են Քաղաքական եւ անվտանգության քաղաքականության հարցերով ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի օգնական դեսպան Թերի Ստամատոպուլոսի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ քաղաքական երկխոսության հետագա զարգացման հետ կապված հարցեր, ինչպես նաեւ անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին:

Այցի շրջանակներում փոխնախարարներ Հովակիմյանը եւ Տոնոյանը հանդիպել են նաեւ Կանանց, խաղաղության եւ անվտանգության հարցերով ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ դեսպան Մարիետ Շուրմանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձեւի իրականացման շուրջ Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ 2014-2016թթ. շրջանակներում ընթացող երկխոսությանն ուղղված քայլերը:

ՀՀ պատվիրակությունը հանդիպել է նաեւ ՆԱՏՕ-ի Միջազգային անձնակազմի պաշտպանության պլանավորման ստորաբաժանման նորանշանակ տնօրեն Փոլ Սեվերոյի հետ: 

 

Թրամփն ասել է, որ շատ մոտ են կոնֆլիկտի կարգավորմանը և չի բացառել Ուկրաինայի սահմանների փոփոխությունը ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՈստիկանությունը փրկել է զոհաբերության համար առևանգված երեխայինԼույս չի լինելու Այն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ռուբիոն հայտնել է Ուկրաինայի շուրջ բանակցությունների հիմնական թեմաներից մեկը Եղանակը կտրուկ կցրտի ՀայաստանումԻրանի ԱԳՆ ղեկավար․ Այժմ Սպիտակ տունը պետք է ընտրություն կատարի գործարքի և պատերազմի միջև Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. ՌԴ փոխարտգործնախարար Կուբան պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությանը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Թրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրությունները Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԱմերիկահայ նկարիչ Հովհաննես Քոչինյանը կտավներ է նվիրել Արթուր Ալեքսանյանին և Կարեն Ասլանյանին Ալիևը հույս է հայտնել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացն արդյունքներ կտա Կրեմլը կոչ է արել եզրակացություններ չանել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության վերաբերյալ Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահՊարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Դնեպրոպետրովսկիմարզի էներգետիկ ենթակառուցվածքներին Եգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից․ առնվազն 150 մարդ է տուժելՖրանսիան կմասնակցի Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին՝ ներկայացնելով Եվրոպան Երևանում Բաղրամյան պողոտայից՝ նոտար տանող փողոցից, ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահшցել է Բեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համարԱՄՆ դեմոկրատները քննարկում են Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնությունն ու ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները ԱԺ-ում հյուրընկալվել են Երևանի և մարզերի մի շարք դպրոցների ներկայացուցիչներ Իրանի ԻՀՊԿ-ն արձագանքել է ԱՄՆ-ի «Երկաթե դարպասներ» օպերատիվ խմբի ստեղծմանը Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Կարևոր է, որ ընդդիմադիր ուժերը կարողանան լուծման տարբերակներ ներկայացնել՝ ապագային միտված. որովհետև նույն «Քանդենք պետությունը» հանրության մի հատվածին համոզել է, որ չկա այլ լուծում, քան Ադրբեջանի պահանջների կատարումը. ադրբեջանագետ Հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում Օկուպացված Շուշիում մեկնարկել է Ալիև–Էրդողան հանդիպումը Դարպասապահը ցանկանում է ավարտել կարիերան Ռանոսի թիմակցի մահվшն հանգեցրած բախnւմից հետո. Marca Դարպասապահը ցանկանում է ավարտել կարիերան Ռանոսի թիմակցի մահվшն հանգեցրած բախnւմից հետո. Marca Հորմուզի նեղուցում երկու լցանավի վրա ական է պшյթել. ԻՀՊԿ Զելենսկու գրասենյակի ղեկավարը տուգանք կվճարի ռուսերեն խոսելու համար Բողոքի ցույցեր` Ալբանիայիում. վարչապետի նստավայրի մոտ բախnւմ է տեղի ունեցել «Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Ճապոնիայի կենտրոնական հատվածում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըԹրամփն ավելի լավ է հասկանում ուկրաինական հակամարտությունը, քան եվրոպացի առաջնորդները․ Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Պուտինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Թուրքիայում յոթ մարդ է զոհվել բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքով The Telegraph. Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել Ելիսեյան պալատի գրոհի դեպքում Տոկաևը նույնպես շնորհավորել է Ալիևին՝ Արցախի օկուպացիայի առթիվ