ՌԴ ՊՆ-ն ստուգում է Հադրութի շրջանում հրադադարի խախտման մասին տեղեկատվությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի պաշտպանության նախարարությունը ստուգում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հնարավոր խախտման մասին հաղորդագրությունները։ Ավելի վաղ համացանցում տեղեկություն էր տարածվել դեկտեմբերի 27-ի երեկոյան Հադրութի շրջանում հայկական և ադրբեջանական կողմերի փոխհրաձգության մասին:
«Կողմերի հաշտեցման կենտրոնն ստուգում է 2020թ-ի դեկտեմբերի 27-ին Հադրութի շրջանում ավտոմատ հրաձգային զենքի հնարավոր կիրառման մասին տեղեկատվությունը»,- ասված է ՌԴ ՊՆ կայքի հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունում ընդգծել են, որ ռուս խաղաղապահները շարունակում են շուրջօրյա հետևել շփման գծում տիրող իրավիճակին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



