Փաստաբանը միլիոններ է վաստակել Էրդողանի «վիրավորանքների» գործերով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փաստաբան Ահմեթ Օզելը 38 միլիոն թուրքական լիրա (շուրջ 6 միլիոն դոլար) է վաստակել նախագահի «վիրավորանքների» գործերով, գրում է Cumhuriyet-ը:
«Իրականացվել է հետաքննություն 63 041 քաղաքացու նկատմամբ: 9,554 դատապարտվել է նախագահ Էրդողանին վիրավորելու համար: Նրա փաստաբանը ստացել է 38 միլիոն թուրքական լիրայի չափով հոնորար»,-հայտարարել է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Ալի Մախիր Բաշարիրը:
Իրավապաշտպան Օզգյուր Ուրֆան, որը նույնպես դատապարտվել էր նախագահին վիրավորելու համար, ասել է, որ Սիլիվրի բանտում ստեղծված են առանձին խցեր կալանավորվածների աճող թվի պատճառով:
Մինչդեռ նաեւ 903 երեխա է ենթարկվել պատասխանատվության Էրդողանին «վիրավորելու» համար:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում



