APT-ն ՀՀ ՄԻՊ-ի գործունեությունը աշխարհում միջազգային առաջատար փորձ ունեցողների շարքին է դասել. Թաթոյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈւրախ եմ տեղեկացնելու, որ Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիան (APT, կենտրոնակայանը` ք. Ժնև)` հեղինակավոր միջազգային համաշխարհային կառույց, այս տարվա արդյունքներով COVID-19-ի պայմաններում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը փակ հաստատություններում` որպես կանխարգելման ազգային մեխանիզմ (NPM), աշխարհում միջազգային առաջատար փորձ ունեցող հաստատությունների թվին է դասել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Շնորհակալություն եմ հայտնում Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի (APT) մեր գործընկերներին մեր աշխատանքը գնահատելու համար:
Շնորհավորում եմ մեր թիմին աշխատանքային այս արդյունքների համար, չնայած այս տարվա աշխատանքի ծանր պայմաններին ու մարտահրավերներին»,-գրել է նա:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



