Գորիս-Կապան ավտոճանապարհին մեքենան մոտ 300 մետր գլորվել է ձորը. կան զոհեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 28-ին, ժամը 20։44-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Mitsubishi Montero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ահարոն Խ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 300 մ ընկել ձորը։
Փրկարարները հայտնաբերել են Կարապետ Յ․-ի և Ահարոն Խ․-ի դիերը։
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



