Ինչ է ասված Արցախի մասին Ռուսաստանի ԱԳՆ ամփոփիչ հայտարարության մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ ամփոփելով 2020 թվականի հիմնական արտաքին քաղաքական իրադարձությունները: Այստեղ տողեր կան նաև Արցախի վերաբերյալ:
Հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանի միջնորդական ջանքերը կոնկրետ արդյունքներ են տվել ղարաբաղյան հակամարտության հարցում. «Ռուսաստանի միջնորդական ջանքերի շնորհիվ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունները դադարեցվեցին ու խաղաղությունը վերականգնվեց: Ցուցաբերվել է արտակարգ մարդասիրական օգնություն բնակչությանը, պայմաններ են ստեղծվել փախստականների վերադարձի համար, սկսվել է խաղաղապահական օպերացիա, համաձայնեցվել է ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի ստեղծման հարցը, որը հետևելու է հրադադարի ռեժիմին»:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
3
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
4
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում
5
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը



