Նիկոլ Փաշինյանը և Գագիկ Ծառուկյանը ԱԺ-ում են. նրանց հանդիպումը դեռ չի սկսվել
ՔԱՂԱՔԱԿԱՆՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ավտոշարասյունով ժամանել է Ազգային ժողով: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դրանից քիչ առաջ խորհրդարան էր ժամանել նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Այս պահին ԲՀԿ-ն խմբակցության նիստ է հրավիրել, իսկ Նիկոլ Փաշինյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ է հանդիպել, ապա նաեւ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ:
Սպասվում է, որ ԲՀԿ խմբակցության նիստից հետո տեղի կունենա Փաշինյան-Ծառուկյան հանդիպումը:
Օրակարգում, ըստ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման է:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



