Ինչ է ասված Արցախի մասին Ռուսաստանի ԱԳՆ ամփոփիչ հայտարարության մեջ
ՔԱՂԱՔԱԿԱՆՌուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ ամփոփելով 2020 թվականի հիմնական արտաքին քաղաքական իրադարձությունները: Այստեղ տողեր կան նաև Արցախի վերաբերյալ:
Հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանի միջնորդական ջանքերը կոնկրետ արդյունքներ են տվել ղարաբաղյան հակամարտության հարցում. «Ռուսաստանի միջնորդական ջանքերի շնորհիվ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունները դադարեցվեցին ու խաղաղությունը վերականգնվեց:
Ցուցաբերվել է արտակարգ մարդասիրական օգնություն բնակչությանը, պայմաններ են ստեղծվել փախստականների վերադարձի համար, սկսվել է խաղաղապահական օպերացիա, համաձայնեցվել է ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի ստեղծման հարցը, որը հետևելու է հրադադարի ռեժիմին»:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



